Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում ընդունել է իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին: Ինչպես Trend գործակալությանը հայտնել են Վրաստանի նախագահի վարչակազմից, Մարգվելաշվիլին և Գյուլը զբոսնել են Թբիլիսի փողոցներով՝ ուսումնասիրելով Ռուսթավելի պողոտան և հին քաղաքը:
Թուրքիայի նախագահը երախտագիտություն է հայտնել վրացի գործընկերոջը զբոսանքի և ջերմ ընդունելության համար: Դրանով թուրք առաջնորդի այցի ոչ պաշտոնական մասն ավարտվել է:
Այսօր կանցկացվի «Թբիլիսյան գագաթնաժողով-2014»-ը, որին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային հարցեր: