Monday, 13 05 2024
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

«BeeCross 2012» ավտոքրոսի մրցույթը տեղի կունենա Երևանում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան և STR սպորտային ակումբը հայտարարում են «BeeCross 2012» հանրապետական ավտոքրոսի մրցույթի անցկացման մասին: Մրցույթը տեղի կունենա Երևանի Նուբարաշենի հրաձգարանի տարածքում հատուկ պատրաստված օղակաձև մայրուղիով: 2012թ-ի hոկտեմբերի 28-ին կայանալիք «BeeCross 2012» մրցույթին կմասնակցեն ավտոմեքենաներ և քառացիկլեր:

Վարորդները կմրցեն օլիմպիական համակարգով` կատարելով 3-ական ամբողջական պտույտ ամեն մրցաերթում: Մրցուղու երկարությունը 1.3 կմ է: Քառացիկլերի դասում կտրվի միասնական մեկնարկ` 15 ամբողջական պտույտով:

«Օղակաձև մայրուղիով անցկացվող ավտոքրոս դասի մրցումները կարելի է համարել առավել դիտարժան ավտոսպորտում: Հանդիսատեսը կարող է հեշտությամբ հետևել, թե ինչպես են մասնակիցները հաղթահարում տարբեր խոչընդոտներ` փոսեր, հատուկ հարթակներ և դժվարանցանելի հատվածներ: Վստահ եմ, որ Հայաստանում երիտասարդական սպորտի աջակցմանն ուղղված ընկերության հերթական նախաձեռնությունը ոչ միայն կարժանանա մրցույթի հին սիրահարների ուշադրությանն, այլև կգրավի առաջին անգամ մրցույթին այցելած մարդկանց սրտերը», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ավտոքրոս մրցաձևը համարվում է ամենատեսարժաններից ավտոսպորտում. չնայած այդ հանգամանքին այս կարգի մրցումներ մեր երկրում վաղուց չեն իրականացվել: Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի, STR սպորտային ակումբի ջանքերի և մեր հովանավորների շնորհիվ մենք երկարատև դադարից հետո վերսկսում ենք ավտոքրոսսի մրցումները», – նշեց Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Միջոցառումը կսկսվի կեսօրին, հանդիսատեսների մուտքն անվճար է: Ավտոքրոսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մասնակիցներից պահանջվում է սպորտային ամրագոտիներ և անվտանգության կարկաս ունեցող ավտոմեքենա: Քառացիկլերի դասում մրցողը պետք է ունենա հատուկ սաղավարտ և կոշիկներ: Մասնակիցների գրանցումը կատարվում է մինչև հոկտեմբերի 27-ը` էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի 010-22-80-85 հեռախոսահամարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում