Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մարտի 8-ի առթիվ թուրքական խորհրդարանում Էրդողանի աթոռին սև ծաղկեպսակ է դրվել

Թուրքական «Zaman» թերթը հաղորդում է, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Իզմիրից ընտրված կին խորհրդարանական Ջանան Արըթմանը մարտի 8-ի կապակցությամբ թուրքական խորհրդարանում սև ծաղկեպսակ է դրել վարչապետ Էրդողանի աթոռին, որի վրա նշված է եղել՝ «Ցանկանում ենք ապրել»:

Արըթմանը նշել է. «Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին (2002 թվականի նոյեմբերից) Թուրքիայում սպանվել է շուրջ 5,000 կին: Թուրք կանայք արդեն պայքարում են ոչ թե իրենց իրավունքների, այլ պարզապես գոյատևման համար: Նրանք անուժ են դարձել, մոտ չորս միլիոն կին գրել-կարդալ չգիտի»:

Այդ ամենը հարուցել է Էրդողանի համակիրների զայրույթը, և լարվածության թուլացման նպատակով թուրքական մեջլիսում հինգ րոպեանոց ընդմիջում է հայտարարվել:

Հիշեցնենք, որ Արըթմանը հայտնի է իշխող կուսակցության վերնախավի հասցեին հնչեցրած իր սկանդալային հայտարարություններով: Մասնավորապես, երբ 2008 թվականի դեկտեմբերի կեսերին Գյուլը դրական գնահատեց մի խումբ թուրք մտավորականների նախաձեռնությամբ 1915 թվականի իրադարձությունների համար հայերից ներողություն հայցելու ստորագրահավաքը, Ջանան Արըթմանը հանդես եկավ Գյուլի մոր հայկական ծագման վերաբերյալ հայտարարությամբ:

Սակայն Գյուլը նախ հրապարակավ ասաց, որ իրենց տոհմը թուրք է և մուսուլման, այնուհետև մամուլում տպագրվեց Գյուլի ընտանեկան տոհմածառը (վերջերս էլ նշվեց, որ Գյուլի հայրն ամուսնացել է իր մորաքրոջ աղջկա հետ): 2009 թվականի գարնանը Թուրքիայի նախագահը դատի տվեց Արըթմանին և շահեց դատը` ստանալով խորհրդանշական 1 թուրքական լիրա փոխհատուցում:

Իսկ ահա 2009 թվականի աշնանը, երբ թուրքական խորհրդարանը քննարկում էր Էրդողանի առաջ քաշած «Քրդական նախաձեռնությունները» (բարեփոխումները), Արըթմանը, նկատի ունենալով նախագահ Գյուլի կնոջ մուսուլմանական հագուստը և գլխաշորը, հայտարարեց. «Տեսա՞ք, թե Գյուլի կինը վերջին անգամ ինչ հագուստ էր կրում: Միայն միանձնուհիներն են կրում այդպիսի հագուստ: Եթե ասեմ, որ Գյուլի կինը նման է պինգվինի, ապա պինգվիններին վիրավորած կլինեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում