Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Նոր համալսարան, նոր Հայաստանի համար

Վերջին շրջանում շատ հաճախ է խոսվում  Հայաստանում կրթության վիճակի բարելավման կենսական անհրաժեշտության մասին, ինչի հետ դժվար է չհամաձայնել: Բայց բերված փաստարկներն ու գործիքները չափազանց բոբիկ ու կտրված են արդի համաշխարհային կրթական միտումներից:

Ի սկզբանե դասական համալսարանները մինչև 17-19-րդ դարերը միայն կրթական հաստատություններ էին:

Բոլոնյան, Սորբոնը, Օքսֆըրդը, Քեմբրիջը, Սալամանկան, անգամ ամերիկյան առաջին համալսարան Հարվըրդը դպրոցներ էին, որտեղ հոգևորականները դասավանդում էին հոգևորականներին: Պիեռ Աբելյարն ու Ուիլյամ Օքքամը մտածողներ էին, ովքեր դրեցին համալսարանական կրթության հիմքերը: Ինչն է հետաքրքիր. համալսարանները դարձան աշխարհում առաջին «կորպորացիաները», հասարակություններ, որ բաժանված էին իրենց անդամներից և գործում են թագավորական «խարտիաների»` կանոնադրությունների միջոցով:

Մեծն բնահետազոտող Ալեքսանդր ֆոն Հուլբոլդտը լուսավորիչ Ֆրիդրիխ Շլեյերմախերի գաղափարների հիման վրա ստեղծեց նոր, երկրորդ տիպի` հետազոտական համալսարանը: Դա աշխարհիկ դպրոց էր, որտեղ տիրապետում էին թե՛ մտածողության, թե՛ կառավարման ազատությանը, իսկ դասավանդումը համատեղվել էր գիտական աշխատանքի հետ: Պրոֆեսորները ոչ միայն ուսուցիչներ էին, այլ առաջին հերթին գիտնականներ: Եվրոպայից այդ մոդելը վերցրին ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Մեր համալսարանները հիմնված են հուլբոլդտյան մոդելի վրա:

Համալսարանների երրորդ տիպը որևէ մեկը հատուկ կերպով չստեղծեց, բայց, կարծում եմ, երբ ժամանակն ամեն ինչ դնի իր տեղը, դրա փաստացի հիմնադիր կհամարվի Ֆրեդերիկ Թերմընը` Սթենֆըրդի համալսարանի պրոռեկտորն ու էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի դեկանը: Նրա ջանքերով Սթենֆըրդում ներգրավեցին կիրառական աշխատանքի դաշնային պատվերները, ստեղծվեց Սթենֆըրդի տեխնոպարկը, հիմնվեց համալսարանին առընթեր առաջին քայլը (startup)` Hewlett-Packard-ը: Թերմընի ջանքերի շուրջ տարիներով մի բույլ ստեղծվեց, որը մեզ հայտնի է Սիլիկոնային հովիտ անվամբ: Այսպիսին են այսօրվա կրթության առաջատարները` Սթենֆըրդը, Հարվըրդ-MIT-ը, Քեմբրիջը:

Դասարանական համալսարանը կրթությունն է, հետազոտականը` կրթությունն ու գիտությունը, նորարարականը` կրթությունը, գիտությունը և բիզնեսը: Քանի դեռ ողջ աշխարհը փուլերը միավորում էր մեկ շղթայի մեջ, մենք հայերս ԽՍՀՄ-ում Ռուսաստանի հետ այդ շղթան սղոցում էինք: Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում համալսարանական կրթությունը շատ դեպքերում թույլ էր: Միութենական կրթական համակարգի առանձնահատկությունը գիտահետազոտական ինստիտուտներն էին, զուտ հետազոտական հաստատություն, որը որևէ կերպ կապված չէ կրթության հետ: Համալսարանական դասախոսներն ու պրոֆեսորները հաճախ ուժեղ էին դասավանդման ոլորտում, բայց ետ էին մնում և մնում են գիտության առաջընթացից, երբեմն շատ զգալիորեն, իսկ նորարարությունները որևէ կապ չունեին ո՛չ գիտության, ո՛չ կրթության հետ:

Ինչպե՞ս են կապված համալսարաններն ու նորարարությունները

Ինչո՞ւ է նորարարական համալսարանը դառնում նորարարական բույլի միջուկը: Առաջին հերթին նա կոմերցիալացման համար պիտանի գիտելիքի աղբյուր է: Նրանում հիմնարար հետազոտությունները հարստացնում եմ կիրառականը, կիրառականը` ճարտարագիտականն ու գործնականը: Գնում է և ամենօրյա հակառակ` տեղեկատվական փոխանակման գործընթաց` տնտեսությունից գիտություն: Գիտությունը չի մեկուսանում «փղոսկրե աշտարակում», այլ ապրում է իրական աշխարհում, զգում է նրա պուլսը (բայց կուրորեն չենթարկվելով նրան): Երկրորդ` այն կադրերի աղբյուր է: Համալսարանի հանրությունն իր բույլի նորարարական միջավայրին ապահովում է ձեռնարկատերերով, ճարտարագետներով, կառավարիչներով և պարզապես շրջանավարտներով, ովքեր պահպանում են կապը ալմա-մատերի հետ` նախկին ուսանողներից մինչև նախկին դասախոսներ: Իսկ նորարա-շրջանավարտները վերադարձնում են համալսարանին իրենց կապերը, զոհողություններն ու պարզապես ակտիվ օգնությունը: Երրորդ` այն մշակույթի և կյանքի աղբյուր է: Երբ նորարարները կտրվում են գիտությունից, նրանց նորարարությունները ծամծված են դառնում, կորպորատիվ միջավայրում նոր գաղափարները ավելի հազվադեպ են ծվում և վերջապես դադարում են: Երբ պրոֆեսորը կտրվում է գիտությունից և կյանքից, նրա աշակերտներն իզուր ժամանակ են կորցնում` սովորելով արդեն մեռած և անպիտան տեսություններն ու հմտությունները: Դե իսկ երբ գիտնականը կտրվում է կյանքից, նա վերածվում է իր գերակշռության և հանճարեղության մեջ համոզված գոռոզ մի ոչնչության` զբաղված միայն իր մտավոր ինքնաբավարարմամբ: Բոլոր երեք դասերի մտավորական վերնախավին ծայրահեղ անհրաժեշտ է շփվել երիտասարդության հետ ոչ միայն այն պատճառով, որ վերջինս քաշում է իրենց փորձն ու գիտելիքները, ինչպես սպունգը ջուրը, այլև` որ երիտասարդությունը չի ընդունում հեղինակությունների, չգիտե, թե ինչ են արգելքները և կարող է այնպիսի հարց տալ, որ ոչ մեկի մտքով չանցնի, կամ կարծիք հայտնել, որ ավագ սերունդը կվախենար տալ: Փոխաբերաբար ասած` առանց մշտական դասավանդման մտավորականի ականջներում մամուռ կբուսնի:

Ի՞նչ են նորարարությունները

Նորարարությունները կապվում են «կոշտ» բնական գիտությունների, մաթեմատիկայի և ֆիզիկայի հետ: Եվ դա լիովին սխալ է: Համալսարանների ստեղծման պահից ստիպված ենք լինելու պատռել «ֆիզիկոսների» և «գրականագետների» փոխադարձ ատելության ավանդույթը: Խորհրդային ժամանակներում, երբ ամեն ինչ ենթարկեցվել էր պաշտպանական նպատակներին, բնագիտական և ճարտարագիտական մասնագիտություններով գիտնականների և շրջանավարտների քանակությունը գերազանցում էր հասարակագետների և հումանիտար մասնագետների քանակը: Արդյունքում տուժեցին բոլորը: Նոր համալսարանում պետք է ներկայացված լինեն մարդկային փորձի բոլոր ոլորտները` ինչպես գիտական, այնպես էլ մշակութային: Բնական գիտությունները` ֆիզիկայից տեկտոնիկան, կյանքի մասին գիտությունները` բջջային կենսաբանությունից մինչև հնաբուսաբանությունը, ճարտարագիտությունը` մեխանիկայից մինչև ծրագրավորումը, հանրային գիտելիքները` տնտեսագիտությունից մինչև մարդաբանությունը, հումանիտար գիտությունները` լեզվաբանությունից մինչև փիլիսոփայության և մշակութային դիսցիպլինները` ճարտարապետությունից մինչև դերասանի վարպետությունը, այս ամենը համալսարանում պարտադիր կարգով պետք է լինի ի սկզբանե: Մեկնարկում նպատակահարմար է համալսարանում յոթ դպրոց հիմնել գրեթե նույն հզորությամբ` 100-120 ուսուցիչներով (մոտավորապես ֆակուլտետների նման, բայց յուրաքանչյուրը մի քանի տասնյակ ամբիոններով), բնագիտական դպրոց, ճշգրիտ գիտությունների դպրոց, ճարտարագիտության դպրոց, կյանքի մասին գիտությունների դպրոց, հանրային գիտելիքների դպրոց, հումանիտար գիտելիքների դպրոց և մշակույթի դպրոց:

Շատ կարևոր է, սակայն, համալսարանի կառուցվածքում փոփոխականություն դնել: Գիտությունների կառուցվածքը հավերժ չէ, կենդանի գիտության մեջ ողջ ընթացքում նոր սեգմենտներ են ծնվում, և մեռնում են հները: Համալսարանի կառուցվածքը չի կարելի կռել երկաթից: Որքան հնարավոր է շատ ուսումնական ծրագրեր և հետազոտություններ պիտի կենտրոնացվեն միջդիսցիպլինային ոլորտներում և կենտրոններում: Բոլոր յոթ դպրոցների տարբեր ամբիոններում կրթության կոմբինացիան մեկ գիտական ղեկավարի ղեկավարությամբ թույլ կտա հարյուրավոր տարբեր մասնագիտացումների մասնագետներ պատրաստել:

Գիտելիքների ազատությունը նշանակում է նաև, որ ստիպված ենք ինելու ազատվել «ծամծված բաների» նկատմամբ վերամբարձ արհամարհանքից և շնորհալիությունը գիտելիքից տարբերել: Սթենֆըրդում պրոֆեսորը կարող է մի քանի գիտական աշխատանք գրել ծանոթությունների կայքերում և սոցիալական ցանցերում մարդկանց վարքի մասին, իսկ մեզ մոտ պետական գրանտատուները կծիծաղեն նման հայտի վրա, չնայած որ «ցանցով» ամուսնություններն ու շփումը արմատապես փոխում են մեր սոցիումի մաշկը: Դրա փոխարեն ամեն մի արկածախնդիր հարգանքի է արժանանում ներկայանալի տեսքի և սոսկալի խելացի բառերի համար:

Որտեղի՞ց վերցնել կադրերին

Արտերկրո՞ւմ, թե՞ ոչ: Օտարերկրացիների՞, թե՞ հայրենակիցների: Այստեղ միանշանակ պատասխան չկա, ամեն ինչ կախված է առարկայական ոլորտից: Տեխնիկական և բնական գիտությունները ԽՍՀՄ-ում մրցունակ և պահանջված էին, արդյունքում մեր ոսկե ֆոնդի 99 տոկոսն այժմ գտնվում է արտերկրում, Հայաստանում մնացել են միայն վարչական աշխատողներն ու ոչ մրցունակ և համաշխարհային առաջընթացից ետ մնացած թոշակառուները: Բնական գիտություններում մեր հաջողություններն անհավասար են, ճարտարագիտական և հատկապես համակարգչային գիտություններում` բավական համեստ (շնորհակալություն ասենք Ստալինին գենետիկայի և կիբեռնետիկայի ոչնչացման համար): Հասարակագիտության մեջ մենք մասնագետներ գրեթե չենք ունեցել, բայց դրանք գրեթե չկան նաև արտերկրում: Իսկ ռուսական հումանիտարները Ռուսաստանից դուրս գործնականում պահանջված չեն եղել, և բոլորն էլ այստեղ են: Հիմնական խնդիրը դասավանդման լեզուն է: Անգլերենը ժամանակակից լատիներենն է, գիտական հրապարակումների, տնտեսության մշակույթի 80 տոկոսի լեզուն, աշխարհի lingua franca-ն: Չի կարելի գեթ մեկ շրջանավարտ բաց թողնել համալսարանից առանց դրա ազատ իմացության կամ պահել թեկուզ մեկ պրոֆեսորի, որ չգիտի անգլերեն: Բայց ուսուցումը չի կարելի փոխարինել անգլերենով, թեկուզ միայն նրա համար, որ հայերենը մեր մշակույթի լեզուն է: Քանի՞ լումա արժի այդ համալսարանը, եթե այն չի դառնալու մեր ժամանակակից մշակույթի սրբավայրը: Բայց կադրերի դեֆիցիտի խնդիրը լուծելը չափազանց հեշտ է, եթե աշխատանքի ընդունենք ոչ թե վետերանների, այլ երիտասարդ գիտնականների, որոնց կյանքը դեռ առջևում է, իսկ իրենք` էներգիայով լեցուն: Սերնդափոխությունը խախտվել է դեռ 1970-ականներին, իսկ այսօրվա մանկավարժներից և գիտաշխատողներից ժառանգելու ոչ մի բան չկա: Նոբելյան մրցանակները թեև տալիս են պրոֆեսորներին, բայց հաճախ այն բացահայտումների համար, որ արել են ասպիրանտ եղած տարիներին:

Ի՞նչ արժե դա

Թանկ: Շատ թանկ: Ես չգիտեմ` Հայաստանը կարո՞ղ է իրեն նման համալսարան ունենալու շքեղությունը թույլ տալ: Ռուսները, օրինակ, հասկացել են, որ այդ մակարդակի համալսարան կարող են թույլ տալ միայն մեկ հատ: Պարզ հաշվարկ անենք անձեռոցիկի վրա: Առաջատար համաշխարհային համալսարաններում մեկ դասավանդողին` հրահանգչից և ասիստենտից մինչև պրոֆեսոր բաժին է հասնում 3-5 ուսանող և 1-2 ասպիրանտ (ավելի ճիշտ, դոկտորանտ), իսկ հաշվի առնելով մագիստրական կրթության արհեստավարժ դպրոցները (բժշկական, բիզնեսի, իրավունքի և ճարտարագիտական)` մագիստրական և դոկտորական մակարդակի 6-7 ուսանողներ: Դասավանդողի բեռնվածությունը չպետք է կիսամյակում երկու ակադեմիական ժամից ավելի լինի, այլապես նոր կուրսերի, գիտության և նորարարությունների մասին կարելի է չհիշել, պրոֆեսորը կվերածվի լավ քշած ձիու` ամբիոնում տասնամյակներով փնթփնթալով նույն կոնսպեկտով: Եվ մեզ պետք է լրացնել վերոնշյալ բոլոր ուղղությունները: Դա նշանակում է բոլոր մակարդակների 600-800 դասավանդողներ: Պահանջված ոլորտում պրոֆեսորի աշխատավարձի եզրագիծը 165-190 հազար դոլար է ուսումնական տարվա համար: Ավելի քիչ պահանջված գիտություններն ավելի էժան արժեն, մոտ երկու անգամ: Ասիստենտի համար նվազագույն շեմը մոտ 60 հազար դոլար է: Պատկերացնենք, միջին դասավանդողի միջին աշխատավարձը կազմում է մոտ 120 հազար դոլար (իսկ երիտասարդների վրա կարելի է շահել ևս 10-20 հազար դոլար): Որպեսզի մասնագետները գան այստեղ որտեղից ասես և հաճույքով, շարունակելով վճարել տան համար և ապահովելով ժամանակավորապես չաշխատող կանանց, նրանց պետք է առաջարկել 30 տոկոս ավելին: Ավելացնենք ևս երրորդ մասը սոցիալական հարկերի համար: Այսպես` այդ ողջ գումարը կազմում է 100-ից 167 մլն տարեկան միայն դասավանդողների աշխատավարձերի համար: Եվս 40 տոկոսով այդ գումարը կավելացնի անձնակազմը, ամեն մի պրոֆեսորի անհրաժեշտ է քարտուղար, երկու ասիստենտ, լաբորանտ, նաև համալսարանի ապարատը: Այսպես աշխատավարձերի ֆոնդը տարեկան կկազմի 150-250 մլն դոլար: Դա օպերացիոն բյուջեի մոտ կեսն է: Ընդհանուրը` 300-500 մլն դոլար տարեկան: Մեկնարկային ծախսերը ներառում են նաև շինությունների կառուցումը, տարածքը, լաբորատորիայի, գրադարանների, լսարանների սարքավորումը: Որպեսզի համալսարանի նյութական բազան համապատասխանի գիտության ամենաառաջավոր պայմաններին և չհնանա թեկուզ հինգ տարվա ընթացքում, հարկավոր է դրա տակ ամորտիզացիայի առավելագույն ծավալ դնել: Բարդ տեխնիկայի համար կպահանջվի երեք, պարզի համար` 10 տարի: Այսկերպ, սարքավորումների գնման 10-ամյա բյուջեն կպահանջի մոտ 2 մլրդ դոլար: Համալսարանի համար անհրաժեշտ է առնվազն 500 հազար քառ.մ տարածք: Լաբորատորիաների մասնաշենքն ու թվային կենտրոնները հատուկ որակյալ շինություններ են պահանջում: Ժամանակակից նանոտեխնոլոգիական համակարգը կամ սերվերը, օրինակ, պահանջում է խոնավության, վիբրացիայի, սնուցման հատուկ ռեժիմներ, այլապես դուրս կգա շարքից` իր հետ տանելով ներդրումների միլիոնավոր դոլարները: Մնացած ամեն ինչը` ուսումնական և գրասենյակային շենքերը, մարզական կառույցները, հանրային շինությունները, հանրակացարանները, դասավանդողների տները կառուցվում են ավել կամ պակաս չափորոշիչներով: Դե իսկ լավ տարածքը սկսվում է մի քանի քառ. կմ-ից և հասնում մի քանի տասնյակ քառ.կմ-ի: Դա ևս 3 մլրդ դոլար: Այսկերպ` 5 մլրդ միանգամից և 500 մլն դոլար ամեն տարի 15 տարվա ընթացքում: Քանի դեռ համալսարանը չի կուտակել գիտական և տնտեսական կշիռ, ձիրք չի հավաքել, քանի դեռ նրա շրջանավարտները չեն հարստացել: Այն ժամանակ նա կարող է իր վրա վերցնել բյուջեի մի մասը, օրինակ 10 տոկոս` 10 տարի անց, կամ 30 տոկոս` 15 տարի անց: Մնացած մասը, այդուհանդերձ ստիպված ենք լինելու վերցնել բյուջեից: Համալսարաններն ինքնաբավ չեն, անգամ լավագույնները: Նրանք ազգային տնտեսությունների հիմնասյունն են, իսկ շահույթի կենտրոնները` նորարարական բույլ նրանց շուրջ:

Քսել առանց այն էլ համեստ ֆինանսները տասնյակ ուսումնական հաստատությունների վրա, ինչպես կարագը հացի, արդյունավետ չէ: Մենք այլևս չենք կարող մեզ նման բան թույլ տալ: Մեզ պետք է լավագույն համալսարանը, որ մենք կարող ենք ստեղծել: Միայն այդ դեպքում գումարները հնարավոր է ճիշտ ծախսել:

Ինչպե՞ս ստեղծել համալսարան

Այստեղ պատասխանը պարզ է: Զրոյից: Իհարկե, կարելի է հին համալսարաններից որևէ մեկը վերափոխել նոր տիպի համալսարանի: Կարելի է միավորել մի քանի դպրոցներ: Բայց ինստիտուցիոնալ մշակույթների միավորումը և դրանք նորով փոխարինելը բավական ժամանակ կխլի, կարևորը նկատելի կլինեն անգամ տասնամյակներ անց, իսկ շահումը փոքր կլինի: Հայաստանում ոչ մի կրթական հաստատություն պատրաստի վիճակում չունի այն գիտական, մարդկային և մշակութային ներուժի անգամ տասներորդ մասը, որը պետք է մեզ:

Եվ իրականում դա սովորական իրավիճակ է Հայաստանի համար: Ուստի ճիշտ կլինի ամեն ինչ կառուցել զրոյից: Նոր համալսարան` նոր կառուցվածքով, նոր ծրագրերով, նոր մարդկանցով և նոր ծրագրով: Նոր համալսարան` նոր տնտեսության և նոր երկրի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում