Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 17-ին հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Հայ-չինական հարաբերությունները, դեսպանի գնահատմամբ, անկախացումից ի վեր և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակի շեմին հասել են բարձր մակարդակի, և դրան նպաստել են երկու պետությունների ղեկավարների ակտիվ շփումներն ու նրանց նախանշած համագործակցության ճիշտ ուղղություններն ու ոլորտները:

Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով Չինաստանի պետական հաստատությունների կողմից ՀՀ-ին ցուցաբերվող տարաբնույթ աջակցության համար, կարևորեց Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը` ընդգծելով քաղաքական, տնտեսական, գիտակրթական, միջտարածաշրջանային և այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, սակայն, շփումերը հատկապես միջխորհրդարանական մակարդակում այնքան էլ ակտիվ չեն, համագործակցության ներուժն օգտագործված չէ ամբողջությամբ:

Կողմերը միջպետական կապերն էլ ավելի ամրապնդելու համար միջխորհրդարանական փոխգործակցությունը լավ ձևափաչափ են համարել` խորհրդարանների միջև հարաբերությունները ակտիվացնելու պատրաստակամություն հայտնելով: Հատկապես կարևորվել է Հայաստան-Չինաստան խորհրդարանական բարեկամական խմբի գործունեության ակտիվացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջկուսակցական գործակցությանն ու դրա ընձեռած հնարավորություններին: Դեսպանի խոսքով` խորհրդարանական վերջին ընտրությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վստահություն է վայելում և երկիրը կառավարելու ճիշտ ուղիներ է ընտրել: Չինաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն մարտին, մինչ այդ Կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարում կհստակեցվեն, թե ովքեր կլինեն պետության ու կուսակցության ղեկավարները:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում փոխադարձ աջակցության ու միջազգային կառույցներում համագործակցության մասին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` ՉԺՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին` խնդիրը միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով հանգուցալուծելու դիրքորոշման, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու ջանքերի համար: Նրա խոսքով` առանց կայունության հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը, հասնել վերջնական խաղաղության ու նոր ծրագրեր իրականացնել:

Արտակ Զաքարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին ԼՂ հարցում Չինաստանի որդեգրած հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման համար, որը պարբերաբար արտահայտվում է մասնավորապես ՄԱԿ-ում:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները խոսել են նաև կրթամշակութային, ուսանողների փոխանակման և լեզվի ուսուցման ծրագրերի մասին` նորերի մեկնարկին աջակցելու պատրաստակամությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում