Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նորանշանակ վարչապետ Վանո Մերաբիշվիլին այցելել է Ադրբեջան: Սա նրա առաջին աշխատանքային այցն է Ադրբեջան՝ որպես Վրաստանի վարչապետ:
Պլանավորված է, որ իր ադրբեջանական այցի շրջանակներում Մերաբիշվիլին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխվարչապետ Էյուբ Յաղուբովի հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու երկու երկրների համագործակցության հեռանկարները:









































