Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

ԼՂՀ-ում ընտրապայքարն անհավասար դիրքերից է իրականացվում

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական ընտրությունների համար ընթացող ընտրապայքարն անհավասար դիրքերից է իրականացվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Ըստ նրա՝ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը թեև ԱԺ պատգամավոր է եղել, բայց հատուկ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել: Այս առումով նա նոր քաղաքական դեմք է, որը որոշակի ամբիցիաներ ունի նաև Ղարաբաղում ստեղծված իրավիճակը փոխելու տեսանկյունից: Մյուս կողմից՝ գործող նախագահ Բակո Սահակյանն ավելի փորձառու է: «Դրան գումարած Բակո Սահակյանի կողքին է Արցախի ամբողջ վարչական ապարատը, որը բավականին լուրջ ուժ է, մանավանդ Արցախի պայմաններում: Այսինքն՝ ընտրապայքարում ուժերի հավասարություն չի նկատվում»,- ասաց նա:

Միաժամանակ Արման Մելիքյանը նշեց, որ մեծ հաշվով ԼՂՀ իշխանության թեկնածուն ավելի վատ վիճակում է, որովհետև իշխանության սխալները, երկրում առկա կաշառակերությունը և մյուս խնդիրները ընտրողների համար տեսանելի են: «Մյուս կողմից՝ ես չեմ կարող վստահաբար պնդել, որ պարոն Բալասանյանը կկարողանա ընտրողների այդ դժգոհ զանգվածին ուղղորդել իր կողմ: Ժամանակը ցույց կտա, չնայած շատ քիչ օրեր են մնացել ընտրությանը: Դատելով իրավիճակից՝ գործող իշխանության նկատմամբ համակրանքը մեծ չէ, սակայն նաև դեռևս չեմ տեսնում, որ ընդդիմադիր թեկնածուն կարողացել է ընտրողների մեծամասնության համակրանքը շահել: Դեռևս չկողմնորոշված մարդկանց կարծիքն էլ է այստեղ կարևոր լինելու»,- ընդգծեց նա:

Արման Մելիքյանի խոսքով՝ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմության թեկնածուն Մասիս Մայիլյանն էր, ընդդիմադիր ճամբարն ավելի աշխույժ էր, քան հիմա: Սակայն, չնայած դրան, ընդդիմության թեկնածուն ընդամենը ձայների 10 տոկոսը հավաքեց: «Ես չեմ կարող վստահաբար ասել, որ Արցախում ընտրությունների անցկացման մեխանիզմն էապես տարբերվում է Հայաստանում անցկացվող ընտրություններից: Այստեղ խնդիրը բազմաշերտ է: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով կշահի ընտրողների համակրանքը, թե որքանով ընտրությունները կկեղծվեն, որքանով ընտրողը կփորձի մասնակցել ընտրությանը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի ընտրություններում պայքարում են 3 թեկնածուներ՝ Բակո Սահակյանը, Վիտալի Բալասանյանը և Արկադի Սողոմոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում