Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Ոսկե մեդալների» շնորհումը «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերին

Այսօր` հուլիսի 13-ին, ՀՀ Մշակույթի նախարարությունում «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրեր Վադիմ Աբդռաշիտովը, Էլդար Շենգելայան և Յանուշ Գազդան արժանացել են ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալների»: Մեդալները հանձնվեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից:

Վադիմ Աբդռաշիտովին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Նշենք, որ Աբդռաշիտովի «Պարողի ժամանակը» լիամետրաժ խաղարկայինն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրանե-ի Երևանյան պրեմիերաներ ծրագրում: Աբդռաշիտովը ռուսական կինոյի ամենից անկախ ռեժիսորներից է, միջազգային ճանաչման է հասել Բեռլինի (Ալֆրեդ Բաուերի մրցանակ` «Սպասավորը», 1989, ‎«Արծաթե արջ»` «Պիես ուղևորի համար» ֆիլմերին, 1995) և Վենետիկի (Ոսկե մեդալ` «Պլյումբում կամ վտանգավոր խաղ» ֆիլմին, 1987) ՄԿՓ-երի մրցանակների շնորհիվ:

Վրաց հռչակավոր կինոռեժիսոր Էլդար Շենգելայային շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-վրացական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի Շենգելայային շնորհեց «Փարաջանովյան թալեր» մրցանակ համաշխարհային կինոյում վաստակի համար, իսկ նրա լավագույն ֆիլմերը ներկայացված են փառատոնի «Ռետրոսպեկտիվ» ծրագրի շրջանականերում:

Լեհ անվանի կինոքննադատ, գրող Յանուշ Գազդային շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ Կինոարվեստի ասպարեզում հայ-լեհական համագործակցության կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Նշենք, որ Գազդան այս տարի փառատոնի Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ է: Յանուշ Գազդան 1964-ին հիմնել և տասը տարի ղեկավարել է կինոմիության «Kultura filmowa» (Կինոմշակույթ), հետագայում` «Film na swiecie» (Համաշխարհային կինո) հանդեսը: Եղել է «Ekran» շաբաթահանդեսի համախմբագիրը (1965-73) և Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի հրատարակած «Kwartalnik filmowy» (Կինոեռամսյակ) հանդեսի գլխավոր խմբագիրը (1989-97): Բազմաթիվ հոդվածներ է գրել Սերգեյ Փարաջանովի կյանքի և ֆիլմերի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում