Wednesday, 08 05 2024
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց

Պալաչ vs Ծառուկյան. առավոտից Աբովյանի և Չարենցավանի 10 երթուղիների շուրջ 100 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել (տեսանյութ)

Այսօր առավոտից Աբովյան և Չարենցավան քաղաքների 10 երթուղիների շուրջ 100 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել: Ընդհանուր առմամբ երթուղի դուրս չի եկել թվով 45 տրանսպորտային միջոց: Դրանք սպասարկում են ինչպես Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան, այնպես էլ ներքաղաքային երթուղիները: Երթուղիները պատկանում են «Քինգ դե լյուքս» ընկերությանը, որի ղեկավարը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկն է՝ Արթուր Հարությունյանը (Պալաչ):

Հայտնի է, որ վերջին ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի կողմից երթուղի են դուրս եկել անվճար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներ: Ծառուկյանի այս գործունեության արդյունքում տուժել է Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերությունը:

Ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ իրենց ընկերությունը կրել է 800 հազար դոլարի վնաս, քանի որ բարեգործական ավտոբուսների պատճառով իրենց երթուղիներից քիչ թվով մարդիկ են օգտվում:

Նրա խոսքով՝ վարորդները հայտարարել են, որ այլևս չեն պատրաստվում այդ պայմաններում աշխատել, քանի որ 5-6 ամիս է՝ վնասով են աշխատում:

«Քինգ դե լյուքս» ընկերությունը հայտարարում է, որ պայքարելու է մինչև վերջ, որպեսզի Ծառուկյանի՝ անօրինական կերպով երթուղի մտած ավտոբուսները դադարեցնեն իրենց աշխատանքը:

Դալլաքյանը նշեց, որ իրենք չեն ուզում քաղաքականացնել հարցը, որովհետև քաղաքականության մեջ պետք է քաղաքակիրթ պայքար լինի:

«Մենք շատ ուրախ կլինեինք, եթե Ծառուկյանը գոնե 50 աշխատատեղ բացեր Աբովյանում, սակայն նա դա չի արել, բայց այսօր փորձում է քանդել 100 աշխատատեղ»,- նշեց ընկերության տնօրենը:

Վաղվանից գործադուլավորներին կմիանան շուրջ 120 տաքսիների վարորդներ:

Հիշեցնենք, որ Արթուր Հարությունյանի (Պալաչի) և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները սրվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում