Monday, 20 05 2024
11:15
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ
11:13
Իրանի նախագահի և պաշտոնյաների աճյունները տեղափոխվել են Թավրիզ
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
10:15
Ողբերգական աղետ. Իրանի կառավարությունը ցավակցել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳ նախարարի մահվան առթիվ
Իրանահայությունն ապտակ հասցրեց հակահայկական քայլեր անողներին
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին

Հինգ տարի շարունակ ԲՀԿ-ն շատ հարմարավետ «տեղավորված էր» ՀՀԿ ծոցում. «Ազատ դեմոկրատներ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում չեն եղել քննարկումներ՝ կապված ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

«Կարծում ենք, որ Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի առաջադրումը բավական հետաքրքիր ինտրիգ է մտցնում ընտրական գործընթացի մեջ: Պետք է անել ամեն բան, որպեսզի միջազգային հանրությունը տեսնի, որ Արցախում կարող են ազատ ու արդար ընտրություններ կայանալ: Սա ԼՂՀ-ի համար շատ կարևոր է»,- նշեց նա:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության հետ կապված առաջիկա հնարավոր զարգացումներին՝ Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, որ մոտակա մեկուկես-երկու տարիների ընթացքում որևէ առաջխաղացում չի լինի:

Ամփոփելով՝ ընդդիմադիր գործիչն անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործելաոճին՝ նկատելով, որ քաղաքական այդ ուժը հինգ տարի շարունակ շատ հարմարավետ «տեղավորված էր» ՀՀԿ ծոցում՝ միաձայն համաձայնելով վերջինիս իրականացրած քաղաքականության բոլոր դրույթներին:

«ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մեջ չմտնելն ու կառավարության ծրագրին դեմ քվեարկելը հետաքրքիր ինտրիգներ մտցրին նրա գործունեության մեջ: Տեսնենք՝ որքան իրական կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Մեր խոսքը գործ է» կարգախոսը, կկարողանա՞ նա մինչև վերջ պահպանել նույն դիրքերը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում