Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Թիկնապահը բացասական կերպար է այստեղ, սերիալներում ներկայանում է որպես բարի, օրինապաշտ, իսկ սպաներին անընդհատ ծաղրում են

«Այն խնդիրները, որոնք այսօր ունի հայկական եթերը, Արևմուտքում եղել են դեռևս 30-40 տարի առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց սոցիոլոգ, «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնության անդամ Վահրամ Միրաքյանը:

Բանախոսի հավաստմամբ` եթերով ցուցադրվող բռնությունները, ամեն օր ցուցադրվող ագրեսիան հասարակության շրջանում առաջացնում են անդառնալի հետևանքներ. «Մի քանի օր առաջ «Հարսնաքարում» ծեծկռտուք եղավ, որտեղ թիկնապահը ծեծեց հայոց բանակի սպային: Թիկնապահը բացասական կերպար է այստեղ, մինչդեռ ամեն օր սերիալներում ներկայանում է որպես բարի, օրինապաշտ: Իսկ սպաներին անընդհատ ծաղրում են: Մենք անցել ենք հակազգային սահմանները, մոտենում ենք հակամարդկայինին»:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանն էլ ասաց, որ դեռևս երկու տարի առաջ տեղի են ունեցել չափորոշիչների մշակման գործընթացներ, ընդունվել է համապատասխան օրենք, որն այսօր չի կիրառվում. «ԱԺ-ն պետք է ձեռնամուխ լինի այս հարցը նորից քննարկելու, պիտի օրենքով ամրագրվի, որ սեռական տեսարաններ, բռնություն պարունակող ֆիլմերը ցուցադրվեն գիշերվա ժամը 12-ից մինչև առավոտյան 6-ը»:

Նա հավելեց նաև, որ սերիալը հեռուստատեսության մաս է, և հնարավոր չէ այն ընդհանրապես արգելել:

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնության նախագահ Զաքար Խոջաբաղյանի կարծիքով՝ պետք է արգելվեն և եթեր չհեռարձակվեն հայ կնոջը, ընտանիքը վարկաբեկող սերիալները, հումորային և նմանատիպ այլ հաղորդումները:

Վերջում Վահրամ Միրաքյանն ասաց, որ հեռուստաեթերի մաքրման համար անհրաժեշտ է ստեղծել վերլուծական կենտրոն, աջակցել ՀՌԱՀ-ին, որպեսզի հարցը լուծվի արագ և որակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում