Աֆղանստանի հարավում շաբաթ օրը պայթյունի հետևանքով զոհվել է ՆԱՏՕ-ի զինծառայող:
Ինչպես հաղորդել է Սինհուա գործակալությունը` հիմնվելով Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի տեղեկատվության վրա (ISAF), ՆԱՏՕ-ի զինծառայողը մահացել է նախօրեին Աֆղանստանի հարավում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով:
Հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ ISAF-ի ուղղաթիռներից մեկը հարկադիր վայրէջք է կատարել երկրի հարավում: Անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել: Վթարի պատճառները չեն մանրամասնվել:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ՆԱՏՕ-ի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել էր երկու զինծառայող: