Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Խեղճ ԿԲ-ն չուխա չունի…

Երեկ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը ասուլիս տվեց` ներկայացնելով 2011թ. առաջին կիսամյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
Նա նախ նշեց այն պատճառները, որոնք, ըստ իրենց, հանգեցրել են 2010թ. 9.4% գնաճին: Ըստ այդմ` 9.4% գնաճի 7.5 տոկոսային կետը պայմանավորվել է հենց պարենային ապրանքների գնաճով: Ընդ որում, նշված 7.5 տոկոսային կետից 5 տոկոսային կետը բաժին է ընկնում Հայաստանի գյուղատնտեսության անկմամբ պայմանավորված պարենային ապրանքների գների աճին, իսկ ավելի քան 2 տոկոսային կետը` միջազգային շուկաներում պարենային ապրանքների գնաճի` մեր շուկա փոխանցմանը: Ասել է թե` ԿԲ-ն ոչ մի կապ չունի բարձր գնաճի հետ. բարձր գնաճի (9.4%) մոտ 55%-ը Հայաստանի գյուղատնտեսության անկումն է պայմանավորել, իսկ ավելի քան 20%-ը` միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճը: Ի՞նչ կարող էր անել մեր խեղճ ԿԲ-ն: Ա.Ստեփանյանը նաև ասաց, որ թեև գների կայունության ապահովումը ԿԲ հիմնական խնդիրն է, բայց այն միայն ԿԲ խնդիրը չէ. կան այլ «պատկան կառույցներ»: Բայց միշտ չէ, որ մեր ԿԲ-ն այսպես խեղճ է եղել: 2005թ. երբ Սահմանադրության մեջ փոփոխություններ էին կատարվում, մեր ԿԲ-ն այնքան էր առյուծ կտրել, որ պահանջեց գների կայունության ապահովման համար իրեն համարել սահմանադրորեն պատասխանատու:
«Այն ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի պահանջով այդպես գրվեց, որպեսզի ինքը անընդհատ դրամը արժևորելով ինֆլյացիա թույլ չտա: Հիմա երբ դանակը ոսկորին է հասել, ստիպված նման բան են ասում, թե` գիտե՞ք ինչ, միայն մենք չենք պատասխանատուն: Իսկ երբ որ 2005թ. մենք իրենց ասում էինք` մի՛ մտցրեք այդ նորմը, այնտեղ հարկաբյուջետային հատված էլ կա, ուրիշ հանգամանքներ էլ կան, իրենք ասում էին` մենք դրամի կուրսով կչեզոքացնենք հարկաբյուջետային հատվածը: Դե թող հիմա չեզոքացնեն, որ ամրագրեցին Սահմանադրությամբ: ԿԲ-ն խախտում է Սահմանադրությունը, հետևաբար պետք է պատասխան տա», – «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրատ Բագրատյանը:
Ինչևէ, անդրադառնալով սպասվող գնաճի ցուցանիշներին` Ա.Ստեփանյանը նշեց, որ առաջիկա ամիսներին Հայաստանում կշարունակվի բարձր գնաճը, սակայն տարվա երկրորդ կեսին այն կնվազի: Դրամավարկային քաղաքականության ծրագրում նշվում է, որ տարվա առաջին կեսի վերջում տասներկուամսյա գնաճը կկազմի ավելի քան 9.5%, իսկ տարվա երկրորդ կեսի վերջում` 5.5-7.5%` եթե պահպանվեն դրամավարկային քաղաքականության ներկայիս պայմանները: Սակայն քանի որ ԿԲ-ն միտք ունի խստացնել այդ պայմանները, ապա, ըստ Ա.Ստեփանյանի, 2011թ. վերջում մենք կունենանք 4-5% գնաճ:
Նշենք, որ ընդհանրապես ողջ աշխարհում էլ երկրորդ կիսամյակում միշտ գնաճը ավելի փոքր է եղել, քան առաջին կիսամյակում: Որովհետև աշխարհի ուտելիքի 75%-ը արտադրվում է հյուսիսային կիսագնդում, իսկ հյուսիսային կիսագնդում բերքահավաքը տարվա երկրորդ կեսին է: Հարավային կիսագնդում ծովային տարածքները 3 անգամ ավելի են, քան հյուսիսային կիսագնդում: Սակայն, ինչպես արդեն նշվեց, ԿԲ-ն 2010-ի բարձր գնաճի 55%-ը պայմանավորել է հենց Հայաստանի ներսում` գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներով: Միջազգային շուկաներում գների աճի փոխանցումը ընդամենը 2 տոկոսային կետ է եղել: Հիմնական գործոնը վատ եղանակային պայմաններն են եղել: Այս առումով էլ հարց է ծագում` ի՞նչ երաշխիք կա, որ այս տարի էլ մեր գյուղատնտեսությունը նույն վիճակում չի հայտնվի, ինչ անցյալ տարի: Չէ՞ որ երաշտը կամ եղանակային վատ պայմանները ևս ԿԲ-ի «գործիքակազմի» ազդեցությունից դուրս են: Հատկապես որ 2010թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության կանխատեսումը, այն է` 6-8% գնաճ 2010թ. վերջին, այդպես էլ չիրականացավ: Ա.Ստեփանյանի խոսքով, 2011-ին գյուղատնտեսությունում իրենք 7-9% աճ են նախատեսում: Ա.Ստեփանյանի հույսը կառավարության կողմից այս ոլորտում իրականացվող միջոցառումներն են: Իսկ մենք գիտենք, թե կառավարության միջոցառումները սովորաբար ինչպես են իրականացվում և ինչ արդյունավետություն են ապահովում:
Նշենք նաև, որ 2011թ., ամենայն հավանականությամբ, հերթական անգամ կթանկանա գազի գինը: Թե իրականում որքան կթանկանա այն սպառողներիս համար` հայտնի չէ, ուստի ԿԲ-ն չէր կարող այս գործոնը հաշվի առնել 2010թ. գնաճը կանխատեսելիս: Ա.Ստեփանյանը նշեց, որ այս հանգամանքը իրենք հաշվի կառնեն միայն այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտնի լինի, թե սպառողների համար գազի գինը որքանով է թանկանալու: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, այս տարի էլ 4-5% գնաճ չի լինի: «Ես կարծում եմ, որ տարվա վերջին մենք 10%-ից պակաս գնաճ չենք ունենա», – կարծում է Հ.Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում