Սիրայի տարբեր քաղաքներում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը հայտնել է, որ Բաշար Ալ-Ասադին հավատարիմ ուժերը ստուգումներ են անցկացրել մի շարք բնակավայրերում: Բախումներ են տեղի ունեցել նաև երկրի արևուտքում՝ Հոմս մարզում:
Հիշեցնենք. Սիրիայում չեն դադարում երկու կողմերի միջև զինված բախումները: Երեկ, ըստ ընդդիմադիրների, այդ մարտերի ընթացքում սպանվել է ավելի քան 70 մարդ: Ընդհանուր առմամբ, ավելի քան մեկ տարի շարունակվող մարտերում, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է մինչև 14 հազար մարդ:










































