Միջազգային «Վեցնյակը» մտադիր է մշակել և Թեհրանին ներկայացնել հետագա համագործակցության հստակ սխեմա, որի գլխավոր ջանքերը լինելու է միջազգային ծրագրից հրաժարվելը և այդ սխեմայի պայմանների կատարման ստուգման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Փոխզիջումը, որն առաջարկում է «Վեցնյակը», կայանում է նրանում, որպեսզի Իրանն ամբողջությամբ հրաժարվի միջուկային ծրագրերից, եթե նրան հետաքրքրում է խնդրի դիվանագիտական լուծումը, նաև՝ չափազանց խիստ «ճանապարհային քարտեզի» մշակումը»,- հայտարարել է Հիլարի Քլինթոնը:
ԱՄՆ-ը, ինչպես նաև Արևմուտքի մի շարք երկրներ, Իրանին մեղադրում են միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ ատոմային ծրագիրն ուղղված է բնակչության էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը: