Friday, 17 07 2026
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին

Սյունիքի մարզպետը, գտնելու դեպքում, Սմբատ Կարախանյանի հերը կանիծի

Մարզերում «Հանրապետական» կուսակցության անդամների համար կուսակցության որոշումը նույն ձևի որոշում է` առանց որևէ քննարկման: Ինչ որոշել ա, ինչ որոշվի` արվելու է, խնդիր չեմ տեսնում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` անդրադառնալով մարզերում սպասվող կադրային փոփոխություններին:


– Երեկ հայաստանյան թերթերից մեկը հրապարակել էր տեղեկություն այն մասին, թե Ռուսաստանի «Միաբանություն» ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը հայտարարել է, որ ՌԴ-ում հարուցված թմրաբիզնեսի քրեական գործերով անցնում եք նաև Դուք: Թերթի այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը, Դուք ասել եք. «Դե, որ ասում ա, ուրեմն ճիշտ ա ասում, էլի»: Պարոն Խաչատրյան, ավելացնելու բան ունե՞ք:


– Նման խոսք չի եղել, որ ես ասեմ նման բան կա: Ընդհակառակը, մեկը ինձ ասել է, որ նման խոսակցություններ կան, ես ասել եմ` ով է եղել այդ խեղկատակը, որ նման բան է ասել: Ինձ ասացին, որ ասողը, իսկապես խեղկատակ է, նաև հարցրեցին, թե ես պատրա՞ստ եմ դրան դատի տալու, ասել եմ` այո, պատրաստ եմ: Ես ձեզ հիմա ասում եմ, որ դա հերյուրանք է, և  եթե թերթը ունի այդ հնարավորությունը, կարող եք գրել, իմ կողմից ներկայացնել, որ դա հերյուրանք է:


– Այսինքն` Դուք պատրաստվում եք դատի տալ Ձեր բարի համբավը արատավորողին և  պայքարել դատական ատյանների միջոցով:


– Բա ո՞նց չեմ պատրաստ, դրա հերը անիծած: Ասում ա` բա պատրաստ չե՞մ: Բա ես Մոսկվա, թմրաբիզնես, չգիտեմ` բա դրա հետ ես ի՞նչ կապ ունեմ:


– Ինչո՞վ եք պայմանավորում այս բարձրացված աղմուկը. Ձեր բարի համբավը արատավորելու միտում տեսնո՞ւմ եք:


– Բա էլ ուրիշ ի՞նչ կա, էտ ա: Այդ անասունը գիտի, որ ո՛չ ինձ ճանաչում է, ո՛չ էլ ես Մոսկվայում ընդհանրապես գործողություն կատարած չկամ, երբև է: Հասկանում եք, որ նա ոչ մի կերպ չի կարող դա հիմնավորի, էտ հայվանը: Պռոստը խայտառակում է մարդուն. սա է խնդիրը:


– Իսկ Դուք փորձե՞լ եք անձամբ Ձեր հարաբերությունները Սմբատ Կարախանյանի հետ պարզել:


– Բա ոնց չեմ փորձել: Բա, եթե համարը տաք, գոնե մի տվյալ տաք, ես նրա հետ ոչ թե կկապվեմ, այլ հերը կանիծեմ Մոսկվայում:


– Դուք առաջարկել եք Կապանում վաճառվող դեղորայքի գինը իջեցնել 10 տոկոսով… Իսկ մարզի դեղատներում վաճառվող դեղորայքի 80 տոկոսը ձեռք է բերվում հիմնականում «Ալֆա ֆարմ» և «Նատալի ֆարմ» ընկերություններից, որոնցից վերջինը պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Այս ամենը Սամվել Ալեքսանյանի հետ համաձայնեցրե՞լ եք: Մտահոգություն չունեք, որ այս պայքարը կանձնականացվի:


– Որոշումս պայմանավորված է ժողովրդի սոցիալական վիճակով: Ինչ վերաբերում է իմ և Սամվել Ալեքսանյանի պայքարին` չեմ կարծում, որովհետև մենք ընկերներ ենք, ի՞նչ անձնական խնդիր պետք է ունենանք:


– Այսինքն` Դուք ձեր որոշումը կանխավ Սամվել Ալեքսանյանի հետ համաձայնեցրել եք:


– Չէ, ես իրենց ներկայացուցիչին ասել եմ, որ զանգեն անձամբ իմ անունից ասեն, խնդրեն, որ 10 տոկոսով դեղերի գինը իջեցնեն: Հո մենակ Սամվել Ալեքսանյանը չի այնտեղ, «Նատալի ֆարմ» կա, չգիտեմ ինչ կա: Այսօր Կապանում, երևի տեղյակ եք, գործազրկությունը հանրապետությունից 1.9 անգամ ավելին է: Եվ սոցիալական վիճակն է ծանր, և իսկապես վիճակը վատ է: Հիմա ալյուրը թանկացավ, գոնե կարողացանք հացը հսկողության տակ պահել, որ շատ չթանկանա: Սնունդի տեսակներ կան, որ մարդիկ ամեն օր օգտագործում են, դա էլ ենք ասելու, որ մի քիչ էժանացնեն: Այսօրվանից սկսելու է այդ գործընթացը: Այստեղ Սամվել Ալեքսանյանի հետ անձնավորված խնդիր չկա: Այս ամենը ընդամենը ժողովրդի վիճակից ելնելով ենք անում:


– Վարկած կա, որ այս զեղչերը պայմանավորված են նախընտրական շրջանով: Ի՞նչ կասեք այս մասին:


– Չէ, ասեմ ձեզ` հացի և գների խնդիրը ես տարեկան երկու անգամ նայում եմ: Դեկտեմբեր-հունվար ամիսներին միշտ էլ ալյուրը թանկանում է, սակայն իրավիճակը հսկողության տակ ենք պահում, որ կալկուլացիայի մեջ տեղավորվեն և շատ չթանկանա: Հիմա, երբ հունիսին առաջին բերքահավաքը սկսեց թե չէ ալյուրը էժանանալու է, և այդ ժամանակ էլ էլի հացը մեր հսկողության տակ է լինելու, և էլի գները էժանացնելու ենք: Արդեն 15 տարի է այդ գործողությունը ես` և՛ քաղաքապետ եղած ժամանակ, և՛ մարզպետ եղած ժամանակ իրականացրել եմ: Յոթ տարիների ընթացքում ես ամեն տարի այդ գները վերանայում եմ: Հետև աբար դա նախընտրական շրջանի հետ ոչ մի կապ չունի: Գների վերահսկողությունը միշտ կատարվում է. խոսք կա` ասում են, չէ՞, մարդ կա ախորժակը ուտելուց է բացվում: Այս ամենը անում ենք, որ առև տրականները գները չափավոր պահեն: Չեմ ասում, որ առևտրականները շահույթ չունենան, բայց շահույթին էլ չափ կա, տոկոս կա: Պետք է չափի մեջ վերաբերվեն: Հետևաբար այն սննդատեսակները, որ մարդիկ ամեն օր իրենց տանը օգտագործում են` ձեթից բռնած, չգիտեմ կռուպեղեն է, խոսքս այդ ամեն ինչին վերաբերում է: Հիմա, եթե կոնյակը ուզում է, թող թանկ ծախի, ես ինչ գիտեմ` խմիչք ա, սիգարետ ա թող թանկ ծախի, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանք չի: Իսկ ինչ առաջին անհրաժեշտության է, խոսքս դրանց վերաբերում է: Ավելին, դրանց վերաբերյալ խորհրդակցությունները արվել ա, արվում ա: Մարզի տարածաշրջանում դրանք միշտ հսկելի են եղել և այսօր էլ մնում են հսկելի, որ շատ չթանկացվի:


– Վերջերս Տիգրան Կարապետյանը փորձում է սոցիալապես անապահով շերտերի ուժերով երկրում նոր քաղաքական ընդդիմադիր ուժ դառնալ: Դուք մտավախություն չունե՞ք, որ սոցիալական բունտը կարող է մարզեր հասնել:


– Սոցիալական խնդիրը մարզերում, համոզված եմ, որ պայքար չի դառնա և  Տիգրան Կարապետյանն էլ, չեմ կարծում, որ եսիմ ինչ մի մեծ դեմք ա, որ ժողովուրդը Տիգրան Կարապետյանի խոսքի հետև ից գնա:


– Ի՞նչն է Ձեզ վստահություն ներշնչում, որ մարզերում ժողովրդական պայքարը սոցիալական պայքարի չի վերածվի:


– Դե, ես ձեզ մի բան ասեմ, որ սյունեցիները ինտելեկտուալ, լուրջ ժողովուրդ են, և այդքան էլ հեշտ չի, որ Տիգրան Կարապետյանը գա սյունեցիներին խաբի, իր հետևից տանի: Երևի թե այս 20 տարիների ընթացքում շատ-շատերն են փորձել սյունեցիներին ներգրավել իրենց անձնական խնդիրների մեջ, բայց համոզված եմ, որ դուք էլ տեսել եք, որ դա չի ստացվել: Սյունեցիք իրենց ծրագրերը, նպատակները, ապրելակերպը, խնդիրը ունեն և իրենց համար իրենց պետությունը թանկ է:


– Ի՞նչ նկատի ունեք նշելով ծրագիր, նպատակ, ապրելակերպ:


– Այսինքն` ինչ ներկայացնեմ: Այդ ինչ ներկայացնելու բան է, որ ես ներկայացնեմ: Դա այսօրվա որոշում չի: Սյունեցիքի որոշումը հազարամյակների խորքից է գալիս և գենետիկորեն սերնդեսերունդ փոխանցվում է պետության նկատմամբ ունեցած վերաբերմունքի, հարգանքի, պետականամետ լինելով, և հայրենիքը շատ սիրելու խնդիրն է: Դա մի օրով չի որոշվում:


– Վերջին շրջանում Սյունիքի մարզում իր դիրքերը ակտիվորեն ուժեղացնում է ԲՀԿ-ն: Ասում են, որ Ձեր հովանավորությունն էլ կա այս գործում, և Դուք չեք միջամտում այդ գործընթացին: Ի՞նչ կասեք այդ մասին:


– Ես ընդհանրապես, ոչ մի կուսակցության չեմ խոչընդոտում, քանի որ դա ժողովրդի կամքն է` կուզենա կմիանա այդ կուսակցությանը կամ կընդունի այդ կուսակցության գաղափարախոսությունը: Այդպես չի, որ ես որև է կուսակցության խոչընդոտում եմ կամ չեմ խոչընդոտում: Բայց չի կարող պատահել, որ իմ հովանավորությունը լինի այդ գործում: Ես այսօր ունեմ կուսակցություն, ես այսօր «Հանրապետական» կուսակցության մարզային խորհրդի նախագահն եմ: Եվ ասեմ ձեզ` այսօր շատ մեծ քանակությամբ մարդիկ ընդգրկվում են «Հանրապետական» կուսակցության շարքերը, և ես ընդամենը կարող եմ հովանի լինել և անել ամեն ինչ «Հանրապետական» կուսակցության համար:


– «Հանրապետական» կուսակցության ներսում տեղի ունեցող վերջին զարգացումները ցույց են տալիս, որ առաջիկայում կուսակցաշինության շահերից ելնելով պատգամավորները զտման փուլ են անցնելու, մտավախություն չունե՞ք, որ այդ քամին կհասնի մարզեր:


– Ուրեմն, «Հանրապետական» կուսակցության որոշումը նաև  մարզերում «Հանրապետական» կուսակցության անդամների համար է որոշում:


– Այսինքն` չեք բացառում, որ մարզերում էլ առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն:


– Ասում եմ` մարզերում «Հանրապետական» կուսակցության անդամների համար «Հանրապետական» կուսակցության որոշումը նույն ձևի որոշում է` առանց որևէ քննարկման: Ինչ որոշել ա, ինչ որոշվի` արվելու է, խնդիր չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում