ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայիսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկային՝ Երևանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ Երևանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցության առավել զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Չեխիայի գործերի հավատարմատարը վստահեցրել է, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ, Հայաստան – Եվրոպական Միություն, տարածաշրջանային հարցերի շուրջ: