Saturday, 27 04 2024
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

Տիգրան Կարապետիչի հոգեբանական նկարագիրը

Տիգրան Կարապետիչը` հայկական քաղաքական երկնակամարի այդ նորահայտ «Ռոբեսպիեռը», հոգեբանների համար վերլուծության անսպառ պաշար է պարունակում:

Ընդհանրապես հայկական քաղաքական իսթեբլիշմենթը չի փայլում իր խորությամբ, սակայն այդտեղ իր առավել քան պարզունակությամբ աչքի է ընկնում «Կայարանցի մեսիան»:

Ըստ խառնվածքի տիպի` նա պատկանում է խոլերիկ տեսակին: Սրանք մարդիկ են, որոնք ունեն անհավասարակշիռ նյարդային համակարգ, որտեղ գրգռման գործընթացը գերազանցում է արգելակմանը:

Նման մարդկանց բնորոշ է ագրեսիվ վարքը, անհամբերությունը, կոնֆլիկտայնությունը և չզսպվածությունը: Եվ կարելի է ասել, որ Կարապետիչը խոլերիկի դասական օրինակ է:

Այս տեսակի անձնավորությունը պետք է անընդհատ զբաղված լինի որևէ աշխատանքով (ընդ որում, աշխատանքի տեսակը որևէ նշանակություն չունի), այլապես նրա նեգատիվ էներգիան կուղղվի դեպի հասարակություն` քայքայելով այն:

Այդ է պատճառը, որ ԱԼՄ-ն փակելու իշխանությունների որոշումը կարելի է դիտարկել որպես հանցագործություն սեփական ժողովրդի հանդեպ: Քանզի զրկելով նրան իր սիրելի «պրոդյուսերական» աշխատանքից` Կարապետիչին կարող են դարձնել իրական պատուհաս ժողովրդի համար:

Կարապետիչի հոգեբանական նկարագիրը հասկանալու համար զգալիորեն օգտակար եղան նրա ոչ վերբալ հաղորդակցման միջոցները (ժեստեր, դիմախաղ, հայացք և այլն): Նշենք, որ մարդու մասին ինֆորմացիայի ավելի քան 60 տոկոսը ստացվում է ոչ վերբալ հաղորդակցման միջոցների օգնությամբ:

«Մեսիայի» ժեստերը առավել քան խոսուն են. դրանք ավելի անկեղծ են, քան նրա խոսքը: Օրինակ` վերջին հանրահավաքի ժամանակ նա ակնհայտ ագրեսիվություն ցույց տվող ժեստերով` փակ բռունցքներով, դիմեց ժողովրդին «Մեռնեմ ձեզ» կաթոգին արտահայտությամբ: Համաձայնեք, որ դա կատարյալ պարադոքս է և խոսում է այն մասին, որ նա իր խոսքում անկեղծ չէ:

Կցանկանայինք անդրադառնալ նրա կողմից հաճախ օգտագործվող ևս մեկ ժեստի` սեղանին միմյանց վրա դրված ձեռքի ափեր: Նշենք, որ այս ժեստը խորհրդանշում է անձի ակնհայտ կերպով ճշմարտությունը թաքցնելու ցանկությունը:

Ինչ վերաբերում է նրա հայացքին, ապա ավելի հաճախ նրա մոտ առկա է հոգեբանության մեջ հայտնի «գիշատչի հայացք» կոչված ձևը. ընդ որում, նման հայացքով նա հանդես է գալիս ինչպես նեգատիվ, այնպես էլ պոզիտիվ տրամադրությունների ժամանակ:

Ուղղակիորեն չէինք կարող չանդրադառնալ Կարապետիչի բազմապրոֆիլ շնորհներից ևս մեկին, որը ցավոք այնքան էլ ծանոթ չէ մեր հասարակությանը. դա նրա բանաստեղծական գործունեությունն է: Ընթերցելով դրանցից մի քանիսը` բացահայտեցինք ևս մի քանի անձնային որակներ. ահա դրանցից մի քանիսը.

Տիգրան՝ որդի Կարապետի, փառքից հեռու մնա,
Իշխանություններին ընդհանրապես մի՛ մոտենա:

Առաջին հայացքից պոետը փորձում է ընդգծել իր համեստությունը, որը նրան բնավ չի հաջողվում:

Շատ ավելի խոսուն է նորօրյա Բայրոնի հաջորդ գոհարը, որը վկայում է նրա թաքնված սեռական մոլուցքների մասին.

Մի պառավ` չտես ու կույս,
Հավաքում էր դաշտում խոտաբույս,
Ասաց ինձ` իմ աչքի լույս
Սերմ կտամ քեզ միայն դու սուս,
Աղջիկներին կխմեցնես թաքուն,
Քեզ կսիրեն առանց դադար ու քուն:

Կարծում ենք, որ մեկնաբանություններն այստեղ ավելորդ են.
Ըստ քաղաքական հոգեբանության տերմինաբանության` Կարապետիչը պատկանում է ապաքաղաքական լիդեր կոչվող տեսակին. նման մարդիկ ունեն չափազանց բարձր ոչ ադեկվատ ինքնագնահատական և դժվարությամբ են ըմբռնում իրենց արարքների իրական հետևանքները:
Այս մարդիկ, հասնելով իշխանության (թեկուզև փոքր խմբի սահմաններում), ունենում են հետևյալ էյֆորիկ զգացողությունները. անլիարժեքությունը համարում են ունիկալություն, թուլությունը` գերբնական ուժի առկայություն, մտավոր որակների պակասը` գերինտելեկտուալ, ոչ բոլորին տեսանելի ինտելեկտ:

Վերոշարադրյալից պարզ է, որ նրա խոսքը և ներաշխարհը գտնվում են խիստ հակադիր դիրքերում: Տ.Կարապետիչը, եթե իրոք ցանկություն ունի դառնալու հաջողակ քաղաքական լիդեր, ապա պետք է անհապաղ դիմի քաղաքական իմիջմեյքերի օգնությանը, չնայած այս դեպքում էլ հաջողությունը երաշխավորված չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում