Saturday, 27 04 2024
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ

Երբ Արևելքում շուկան փակ է, սպասիր դժբախտության. Եգիպտոսը լրջագույն փոփոխությունների նախաշեմին է

Հնում, երբ արևելյան որևէ երկրում պետք է պատերազմ սկսվեր կամ ճակատագրական փոփոխություններ լինիեն` ապստամբություններ, իշխանափոխություն, պալատական հեղաշրջում, առաջինը դրան արձագանքում էր արևելյան շուկան. այն փակվում էր: Վաղը եգիպտական բորսան ու բանկերը չեն գործելու: 21-րդ դարի «արևելյան շուկաների փակումը» նշանակում է, որ երկրում մեծ փոփոխություններ են լինում, իսկ շուկաների փակումը դրա լավագույն ցուցիչն են:

Երկու օրվա ընթացքում Եգիպտոսը հայտնվել է քաոսի մեջ: Երկու օր շարունակ տասնյակ-հարյուր հազարավոր ցուցարարներ պահանջում են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Երեկվա տասնյակ զոհերից հետո Եգիպտոսի նախագահը նախ հայտարարեց պարետային ժամ, որին ժողովուրդը չենթարկվեց` շարունակելով պահանջել նրա հրաժարականը: Դրանից հետո Մուբարաքը խառնաշփոթ վիճակում հայտարարում է կառավարության հրաժարականի մասին. ուղերձից մեկ րոպե անց փողոցն ավելի բարձր է բացականչում` «Մուբարա՛ք, հեռացի՛ր»: Երբ մի քանի ժամ հանգստից հետո ժողովուրդը, անտեսելով երկրում հայտարաված պարետային ժամն ու արտակարգ դրությունը, հայտրարաում է, որ տուն չի վերադառնա, քանի դեռ Մուբարաքը հրաժարական չի տվել, գործող նախագահը կատարում է մի քայլ, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մուբարաքը քիչ առաջ փոխնախագահ նշանակեց Օմար Սուլեյմանին, որին The Foreign Policy հեղինակավոր ամսագիրն անվանել է Մերձավոր Արևելքի հետախուզության ծառայության ամենահեղինակավոր ղեկավարը` իսրայելական Մոսադի ղեկավար Մեյիր Դագանից հետո, իսկ The Daily Telegraph-ը` «աշխարհի գաղտնի ծառայությունների ամենահզոր ղեկավարներից մեկը» (վերջին շրջանում Սուլեյմանը զբաղվել է պաղեստինյան խնդիրներով` միջնորդի դեր ստանձնելով թե՛ ներպաղեստինյան խնդիրներում, թե՛ Իսրայել-Պաղեստին շփումներում): Սուլեյմանի կենսագրության հետաքրքիր էջերից մեկն էլ այն է, որ զինվորական կրթւթյուն է ստացել նաև ԽՍՀՄ-ում:

Ուրեմն, ինչո՞վ է պայմանավորված այս նշանակումը: Սահմանադրությունը հատուկ իրավասություններ չի շնորհել փոխնախագահին, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, վերջին երկու նախագահները մինչև այդ պաշտոնը ստանձնելը եղել են փոխնախագահ: Եգիպտոսով զբաղվող մասնագետները անմիջապես կհիշեն, որ և՛ Մուբարաքը, և՛ իր նախորդը` Անվար Սադաթը, իշխանության են եկել` լինելով փոխնախագահ: Ավանդաբար Եգիպտոսի խորհրդարանը որպես նախագահի թեկնածու է առաջադրել փոխնախագահներին: 30 տարի շարունակ Հոսնի Մուբարաքը փոխնախագահ չէր նշանակում, և հանկարծ Եգիպտոսի համար այս ճակատագրական պահին նա Օմար Սուլեյմանին նշանակում է այս պաշտոնին: Արդյո՞ք Մուբարաքը հեռանում է, թե՞ փորձում է հետախուզության «մաեստրոյի» միջոցով երկրում վերականգնել վերահսկողությունը:

Կարծում ենք, որ երկու դեպքում էլ Մուբարաքը ճիշտ հաշվարկ չի արել: Ակնհայտ է, որ ինչ էլ որ լինի, ցուցարարը տուն չի գնալու, քանի դեռ Մուբարաքը նախագահական նստավայրում է: Առավել քան ակնհայտ է նաև, որ ցուցարարը չի ճանաչելու նաև Մուբարաքի դրածոյին, եթե գործող նախագահը նույնիսկ հեռանա: Երկու դեպքում էլ Մուբարաքը լրջագույնս վտանգում է երկրի ապագան` սպառնալով երկիրը թաղել կատարյալ քաոսի մեջ: Մանավանդ, որ մայրաքաղաք Կահիրեում մի քանի տասնյակ հազար զինվորականների առկայության դեպքում նույնիսկ ցուցարարները գրոհում են Ներքին գործերի նախարարությունը: Խռովություններ են սկսվել բանտերում, ամենուրեք թալան է: Հայտնի է, որ մի քանի վայրերում ցուցարարները թալանել են զենքի խանութներ և զինվել են:

Կարծում ենք, որ Մուբարաքն այս ամենը գիտակցում է, բայց որքանով է նա և նրա շրջապատը պատրաստ և ունակ երկրի համար ճիշտ որոշումներ կայացնելու, ցույց կտա ժամանակը: Կարծում ենք, որ մնացել է սպասել մի քանի ժամ:

Հ.Գ. Քիչ առաջ Մուբարաքը նոր վարչապետ նշանակեց: Դա երկրի քաղաքացիական ավիացիայի նախկին նախարար Ահմադ Շաֆիկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում