Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ընդդիմությու՞ն, թե՞ կոալիցիա ՀՀԿ հետ. Որտե՞ղ կլինի Բարգավաճը

Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին, թե Հանրապետականը բացառո՞ւմ է, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմության շարքերն անցնի, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, թե ոչ մի բան բացառել չի կարելի, բայց, իր կարծիքով, հենց Բարգավաճ Հայաստանի համար նպատակահարմար չէ ընդդիմություն դառնալը:

«Դրա քաղաքական հիմքերը չեմ տեսնում… Դրանով ես չեմ կարծում« որ որևէ նոր խնդիր է լուծում« մանավանդ՝ ընդդիմության համար« ընդդիմադիր լինելու համար էլ է փորձ պետք»«- հայտարարել էր ՀՀԿ փոխնախագահը:

Քաղաքագետների միության նախագահ, վերջերս ԲՀԿ-ական դարձած Հմայակ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ի պատասխան ՀՀԿ փոխնախագահի հայտարարության, ասաց. «Նա (Գալուստ Սահակյանը.- Լ.Խ.) փաստորեն շատ կծող ձևով ակնարկում է, որ ԲՀԿ-ն քաղաքական այնպիսի փորձառություն չունի, որպեսզի ընդդիմություն լինելու, ընդդիմախոսելու ծանրաձողին մոտենա, դա բավականին նվաստացուցիչ գնահատական է, կշտամբանք ԲՀԿ հասցեին, որ չի կարող ինքնուրույն հանդես գալ, պիտի անպայման գործի որոշակի կաղապարի մեջ, որը կոչվում է կոալիցիա, և միայն այդ դեպքում կարող է հաջողություն արձանագրել: Սա այն ձևակերպումն է, որը կարող է վանել ԲՀԿ-ին ՀՀԿ հետ ընկերական ճանապարհից»:

ՀՀԿ հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցն այս օրերի ամենից քննարկվող հարցն է: ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել են` իրենք չէին ցանկանա, որպեսզի ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ հետ: Հմայակ Հովհաննիսյանը հարցին` ԲՀԿ-ն կանցնի՞ ընդդիմության շարքերը, թե՞ այնուամենայնիվ կլինի ՀՀԿ հետ կոալիցիայում, խուսափեց առայժմ որպես ԲՀԿ-ական որևէ պատասխան տալ` համարելով ոչ կոռեկտ հանդես գալ մի հարցի վերաբերյալ ավելի շուտ, քան դա կանեն կուսակցության քաղխորհրդի անդամները կամ ղեկավար մարմնի ներկայացուցիչները:

ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ միասնական շտաբը դեռ գործում է, հնարավոր համարո՞ւմ եք, որ համագործակցությունը նաև խորհրդարանում շարունակվի: «Չէ՛, ոնց կարող է շարունակվել, կարող է շարունակվել միայն Ընտրական օրենսդրության կատարելագործման հարցում համագործակցության տեսքով, մասնավորապես մեծամասնական ընտրակարգի մասով, ընտրությունների մասնակիցների թիվն արժանահավատ դարձնելու համար և այլն, այդ առումով, կարծում եմ, որ համագործակցության փորձն անհետ չի կորի»:

Քաղաքագետն այն տեսակետին չէ, թե ամեն ինչ սև ու սպիտակ պետք է լինի. «Քաղաքականության մեջ ունենք միջազգային փորձ, եվրոպական երկրների պառլամենտների պատկերը, այնպես չէ, որ կա՛մ իշխանություն ես, կա՛մ ընդդիմություն, կա նաև երրորդ ուժ` քաղաքական կենտրոն, որը մեզանում անտեսվում է: Չի կարելի ներկապնակը ներկայացնել սև ու սպիտակ գույներով, հնարավոր է, որ ԲՀԿ-ն չմտնի կոալիցիայի մեջ, այլ դառնա կենտրոնամետ, իր դիրքորոշումը տեղավորի Հանրապետական կուսակցության և ընդդիմության մեջտեղում, դառնա երրորդ ուժի դիրքերից հանդես եկող քաղաքական միավոր խորհրդարանական դաշտում: Շատ բնական կլինի, որ հենց այդպես էլ լինի»: Թե ԲՀԿ հետ ինչ քաղաքական ուժի է տեսնում` ասաց. «ԲՀԿ-ն ունի 450 հազար ընտրող, 37 պատգամավորից բաղկացած ֆրակցիա նորաստեղծ Ազգային ժողովում, ԲՀԿ-ն ինքնաբավ ուժ է, և ինչ պարտադիր է, որ ինչ-որ մեկն իրեն միանա, օրինակ` Հանրապետական կուսակցության համար ի՞նչ տարբերություն` Օրինաց երկիրն իրեն կմիանա, թե ոչ: Դրա համար կոալիցիայի վերարտադրման հարցում ամենաշատը շահագրգռված է ՕԵԿ-ը, որովհետև եթե կոալիցիան եռակողմ լինի, ՕԵԿ-ի փոքր լինելն այդքան էլ աչք չի զարնի: Միաժամանակ, որպես բարի կամքի դրսևորում Հանրապետական կուսակցությունը կարող է հայտարարել, որ ինքը ճգնաժամի պայմաններում ստեղծում է ազգային համաձայնության կառավարություն»: Քաղաքագետի խոսքով, այսօր կադրային քաղաքականությունը վերածել են կարկանդակի. «Բաժանում են մասերի, ասում` սա քեզ, մյուսը` քեզ»: Մինչդեռ, ըստ նրա, ճիշտ կլինի, եթե Հանրապետականը հայտարարի, որ ինքը ստանձնում է պատասխանատվություն, չի սահմանափակվում միայն Հանրապետականի կադրային ներուժով և հրավիրում է տարբեր կուսակցություններից արժեքավոր, տարբեր բնագավառներում հմտացած անհատականությունների:

Լուրեր կան, որ Հանրապետականը կոալիցիա կազմելու համար պայման է առաջադրում ԲՀԿ-ին: Ըստ այդմ` ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Ի վերջո, Սերժ Սարգսյանը դեռ չի ասել, թե ինչ մոտեցումներով է մտադիր մասնակցել նախագահական ընտրություններին, ընտրություններից հետո հանդես չի եկել: Սերժ Սարգսյանը երբեմն հետաքրքիր և անսպասելի բաներ է ասում և` էապես տարբերվող Գալուստ Սահակյանների և մյուսների ասածներից: Կարող է, օրինակ, Դհոլին (Արտաշես Գեղամյանին) և մյուսներին հանի ցուցակից»,- կես կատակ ասաց նա` հավելելով, թե ինքը նոր խորհրդարանի գործունեության արդյունավետության առումով է բավականին լուրջ դժվարություններ տեսնում: «Այս խորհրդարանն արդյունավետ դարձնելու համար պետք է նոու հաուներ մտածել»:

Տարիներ շարունակ իշխանամետ դիրքերից հանդես եկող ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և ԲՀԿ-ական գործարարներին տեսնո՞ւմ եք ընդդիմադիր դիրքերում հանդես եկողների դերում: «Եթե մարդիկ քաղաքական կուսակցության անդամներ են, այն էլ ղեկավար մարմնի անդամներ, ապա նրանք պարտավոր են վարվել այնպես, ինչպես կկողմնորոշվի կուսակցությունը: Եթե մարդն ունակ է միայն իշխանության մեջ աշխատել, եթե քաղաքական գործիչն ունակ չէ անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր դաշտում աշխատել, ընդդիմադիր հրապարակային քաղաքական գործունեությամբ կամ ստվերային կառավարությունում, ինչպես Անգլիայում է արվում, ուրեմն նա իշխանության էլ չպիտի գա: Ես չեմ կարծում, որ Վարդան Վարդանյանը, Քուշկյանը և մյուսները, եթե կուսակցությունը կայացնի որոշում աշխատելու ոչ թե իշխանական դաշտում, այլ ներկայանալու որպես կենտրոնամետ ուժ, չանեն դա»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում