Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Պաշտոնասպասում-2012. մամուլ

«Հրապարակ»-ը գրում է, որ քաղաքական դաշտում հետընտրական թոհուբոհը չհանդարտված, կառավարության կուլիսներում արդեն սկսել է ծավալվել կադրային փոփոխությունների և պաշտոնների վերաբաշխման թեման, և նոր սպասումներ են ի հայտ գալիս:

«Որպես Աժ նախագահի հավանական թեկնածու՝ շարունակում է շոշափվել էդուարդ Շարմազանովի անունը: Միաժամանակ ՀՀԿ- ին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Սամվել Նիկոյանը ևս հավակնություն ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ մնալ իր տեղում: Եվս երկու անուն է շոշափվում Աժ նախագահի կապակցությամբ՝ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի:

Իշխանության հետնաբեմում շարունակում են խոսել Արթուր Բաղդասարյանին գլխավոր դատախազ նշանակելու մասին: Հովիկ Աբրահամյանի անունը, ի դեպ, քննարկվում է ևս երկու պաշտոնի կապակցությամբ՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագհի կամ վարչապետի: Վերջինիս աթոռի ևս երկու թեկնածու է նշվում մերձկառավարական շրջանակներում՝ Տարոն Մարգարյանի, ինչն անշուշտ նորություն է, և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի: Վերջինս կարող է զբաղեցնել գործադիրի ղեկավարի աթոռը միայն մի դեպքում՝ եթե ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիան կայանա:

Կադրային նոր սպասումներ են նշմարվում նաև նախարարական մակարդակում: Տեղեկացված աղբյուրները նշում են, որ նախարար դառնալու ցանկություն ունի Վարդան Այվազյանը: Նրա հիմնական առավելությունը, որը կարող է սույն անձին միավոր բերել նախարար դառնալու հարցում, չինական «Ֆորչյուն օյլ» ընկերությունը կես միլիարդ դոլարի ներդրումներով Հայաստան բերելն է: Ընկերությունն այս, ինչպես հայտնի է, երեք հանքավայր ձեռք բերեց Հայաստանում, ինչն ասում են՝ Վարդան Այվազյանի ջանքերի շնորհիվ է եղել: Ասում են՝ նեղ շրջանակներում նա հայտարարել է, թե էլի ներդրումներ կբերի, եթե իրեն բնապահպանության կամ էներգետիկայի նախարար նշանակեն»,- ապա թերթը հավելում է.

«Կրթության և գիտության նախարարի պորտֆելի համար փորձում է պայքարել «հանրապետականացված» Հայկ Բաբուխանյանը: Վերջերս նա սերտ հարաբերությունների մեջ է Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ: Նրանք հաճախ միասին կերուխումերի են լինում, և բացառված չէ, որ հենց ազդեցիկ արքեպիսկոպոսն է նրա բարեխոսը լինելու կառավարության որոշակի շրջանակներում` հարթելով Հայկ Բաբուխանյանի ճանապարհը դեպի վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմ: Ինչպես հայտնի է, նախկինում Հայկ Բաբուխանյանն օգտվում էր Հովիկ Աբրահամյանի բարեհաճ վերաբերմունքից: Սպասվում է, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան խուլ հակամարտությունը, որը հատկապես բուռն էր դրսևորվում կառավարության հետ հարցուպատասխանի ժամերին, առաջիկայում ավելի է սրվելու և որոշելու է ներկուլիսային պաշտոնավազքի ընթացքն ու արդյունքները, կապված, թե ում թևն ավելի ամուր կգտնվի:

Իհարկե, վերջին խոսքը նախագահինն է, որը, ինչպես հայտնի է, ձիով քայլերի կողմնակից է, բայց այս պահի դրությամբ արտահոսք է նկատվում Հովիկ Աբրահամյանի թուլացած թիմից դեպի վարչապետականը: Գործընթացն այս տեսանելի է նաև տարածքային կառավարման մակարդակում: Առայժմ ամենաակնհայտ հավակնությունն այս իմաստով ունի ՀՀԿ համամասնական ցուցակի 114-րդ համարը՝ Գագիկ Մելիքյանը, որն այլևս պատգամավոր չէ և պատրաստվում է Տավուշի մարզպետ դառնալ: Նա վաղուց էր բռնել դեպի վարչապետ ճանապարհը, ինչը զգալի էր Աժ վերջին նստաշրջանի ժամանակ, երբ քննարկվում էր Մելիքյանին ՀՀԿ խմբակցության քարտուղար նշանակելու հարցը, և Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով Գագիկ Մելիքյանին ՀՀԿ գերագույն մարմնում, նրա մասին ասաց, որ նա «լավիկն է»:

ՀՀԿ վերնախավին մոտ շրջանակներում պատմում են, որ նա վաղուց է աշխատել ներկայիս մարզպետի՝ Արմեն Ղուլարյանի դեմ` տարբեր տեղերում հայտարարելով, որ վերջինս հարստացել է շինարարական «ատկատներ» վերցնելով: Չի բացառվում, որ Գագիկ Մելիքյանի՝ մարզպետ դառնալու ձգտումը պայմանավորված լինի նաև նրան պատկանող գազալցման կայանների վրա հարկայինի «նաեզդներով»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում