Լեդի Գագան սիրում է միայնակ մնալ: Երգչուհին, ով վերջերս բաժանվեց Vampire Diaries-ի աստղ Թեյլոր Քինիից, ասել է, որ սկսել է սիրել մենակությունը 20 տարեկանից սկսած, երբ որոշել էր, որ պետք է հաջողության հասնի երգարվեստում:
Նա հայտնել է, որ 19 տարեկանում որոշել է հեռանալ դպրոցից, ասել է ծնողներին, որ չունի նրանց գումարի կարիքը և սկսել է աշխատել միաժամանակ երեք վայրում:
Գագան հարցազրույցի ընթացքում անգամ հայտնել է, որ կոկաինը նույնպես չի ազդել իր մենակության վրա: Չնայած թմրանյութերն ասոցացվում են հավաքույթների հետ, երգչուհին դրանք ընունել է միայնակ: Նա ասում է, որ այդ ժամանակ կոկաինն էր իր ընկերը:









































