Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Միֆական շղթայի անկումը

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայտնվեցին իրար դեմ, եթե, իհարկե, հայտնվել են և իրականում ոչ թե խաղում են հակադրություն՝ այդպիսով վերարտադրվելու գործողությունն առավել երաշխավորված դարձնելու համար, այլ իրապես մրցակցում են միմյանց միջև խորհրդարանի մեծամասնությունը ստանալու համար: Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի գիտակցության մեջ տարիներ շարունակ որևէ կերպ չէր տեղավորվում միտքը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարող էին միմյանց դեմ հայտնվել, հայտնվել մրցակիցների դերում և ի դեմս ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության լուրջ առճակատման՝ գնալ միմյանց դեմ: Ուրեմն ի՞նչ պատահեց նրանց միջև: Բանը Ռոբերտ Քոչարյանի իշխանատենչությո՞ւնն է, հայրենասիրությո՞ւնը, երբ նա տեսնում է, որ Սերժ Սարգսյանը լրջորեն ծանրացրել է երկրի վիճակը իր նախագահության չորս տարիների ընթացքում, թե՞ Ռոբերտ Քոչարյանը վախենում է, որ Սարգսյանը չի կարող պահել համակարգը, ու կարող է լինել իշխանափոխություն, ինչից զգալիորեն կտուժի նաև Ռոբերտ Քոչարյանը: Իսկ միգուցե Ռոբերտ Քոչարյանը վախենո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը կարող է իրեն զոհել աշխարհաքաղաքական զարգացումներում, միջազգային հանրության հետ պայմանավորվածությունների շրջանակում:

Այս բոլոր հավանական տարբերակները վերջին տարիների ընթացքում հայկական հասարակական-քաղաքական միջավայրում շատ են քննարկվել: Պարզ է, որ հստակ պատասխանը թերևս միայն Սարգսյանն ու Քոչարյանը գիտեն՝ խաղում են միմյանց հետ և հասարակության գլխին, թե՝ իսկապես ունեն լուրջ խնդիրներ, և նրանց միջով պարզապես սև կատու է անցել: Խնդիրը, սակայն, այն է, որ հերթական անգամ Հայաստանի քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը մնում է, այսպես ասած, նախկին ու ներկա նախագահների տիրույթում: Եվ այն, որ նրանց անունները կարող են փոխվել, նրանց միջև ինտրիգային մենամարտերը կամ եռանկյունիները կարող են փոխվել, ըստ էության չի փոխում իրերի դրությունը: Իսկ իրերի այդ դրությունն արդեն ակնհայտորեն սպառել է իրեն, որովհետև հասարակական շահն այդ իրերի միջև հայտնվել է ամենահատակում, և ինչքան էլ այդ ամենը խառնվում է, միևնույն է՝ հասարակական շահը հատակից չի բարձրանում: Ներկայիս Քոչարյան-Սարգսյան ինտրիգը դրա դասական օրինակներից մեկն է: Բայց, միևնույն ժամանակ, այստեղ կա ակնհայտ հանրային շահի դրսևորում:

Խոսքը հենց այն կարծրատիպի կոտրման մասին է, որ Հայաստանում իշխանական ճամբարի երկու անխախտ հենասյուները երբեք չեն կորցնի իրենց հենման կետն ու չեն տարամիտվի: Այսինքն՝ այս տեսանկյունից մենք ականատես ենք լինում հանրային կարծրատիպի կործանման կամ առնվազն լրջորեն երերալուն: Իսկ դա նշանակում է, որ առնվազն այդ տեսանկյունից հանրային մտածողությունն ու մտահորիզոնը բաց են: Դա կարևոր հանգամանք է առկա իրողությունների հանդեպ հանրային արձագանքի տեսանկյունից:

Խնդիրը Սարգսյանը կամ Քոչարյանը, կամ ընդհանրապես երեք նախագահները չեն, այլ հասարակական պատկերացումների ազատագրումը: Եվ այդ տեսակետից ներկայիս գործընթացը դրա ուղղությամբ նշանակալից քայլ է: Իշխանության բյուրեղացվածության միֆից ձերբազատվելն էական է հասարակության համար: Իհարկե, հանրային տարբեր շերտերում կան դեռ էլի միֆեր, որոնք զգալի ապակառուցողական դեր են կատարում Հայաստանում քաղաքացիական մոբիլիզացիայի բարձր աստիճան ապահովելու համար: Բայց, մյուս կողմից, Հայաստանում միֆերը միմյանց հետ կապված են շղթայով, և բավական է շղթայի օղակներից մեկի չեզոքացումը, ու միֆական շղթայի ամբողջական անկումը դառնում է ընդամենը ժամանակի հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում