Tuesday, 14 05 2024
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից

«Մեկը վախենում է զրկվել աշխատանքից, մյուսը` որ բերքը կմնա անտեր». Ռուբեն Ավագյան

«Մեկը վախենում է զրկվել աշխատանքից, մյուսը` որ բերքը կմնա անտեր»,-այս տեսակետն է հայտնել ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա դա բացատրել է նրանով, որ ներկայիս պայմաններում «օրենքի ուժը պատկանում է մեծահարուստներին, ստեղծված է վախի մթնոլորտ»` հավելելով, որ «թափանցիկ ընտրություններ կիրականացնեն նրանք, ովքեր ոչինչ չունեն կորցնելու»:

ՄՀԿ նախագահը նաև մեկնաբանել է առաջադրված մյուս քաղաքական ուժերի գործելակերպը` մասնավորապես նշելով, որ «օրենքի երկիր ինչպե՞ս կարելի է ստեղծել՝ հեռախոսներ բաժանելով, իսկ ում խոսքը գործ է, թող գնա գործով զբաղվի…»: Ըստ պարոն Ավագյանի` «այսօր գործող քաղաքական գործիչների գնացքը վաղուց գնացել է, ՀՀԿ-ի, ԲՀԿ-Ի, ՕԵԿ-ի խոստումները լսել ենք տարիներ առաջ»: Առաջադրված կուսակցությունների մեծ մասը ղեկավարվում է «Խաբիր ժողովրդին, ինչքան կարող ես» կարգախոսով կամ էլ ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե իրենք նոր են քնից ելել:

Այն հարցին, թե ովքեր են լինելու «Միավորված հայեր» կուսակցության ընտրողները, եթե կուսակցությանը չեն ճանաչում, ընտրակաշառք չի բաժանում և այլն, բանախոսը պատասխանեց,- «Ինձ լավ էլ ճանաչում են, ծրագիրն էլ գիտեն, ով պետք է: Ով դժգոհ է իշխանությունից և ընդդիմությունից, մեր ընտրողն է»: Նա նաև հավելեց, որ եթե ժողովուրդը նորից խաբվի ու գնա նյութական արժեքի հետևից, իրենք, միևնույն է, շարունակելու են կյանքի կոչել երրորդ ուժի գաղափարը, եթե անգամ չանցնեն խորհրդարան:

Մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ՄՀԿ-ն մտել է խաղի մեջ որեւէ կուսակցության համար ձայն բերելու նպատակով, Ռուբեն Ավագյանը պատասխանեց,- «Իմ տարիքը եւ ճերմակ մազերը թույլ չեն տալիս մտնել խաղի մեջ»: Պարոն Ավագյանը նշեց, որ իրենք այլ կուսակցությունների նման չեն գնում փողոցներն, այլ շտաբերի շրջիկ ավտոմեքենաներով բուկլետներ և «Միավորված հայեր» կուսակցության պաշտոնաթերթեր են բաժանում, այլ կերպ ասած` ՄՀԿ-ի նպատակը, գաղափարախոսությունը և սկզբունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում