Wednesday, 01 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է

Չեզոքություն ենք պահպանելու բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ. Գրիգոր Այվազյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանահայերի միության նախագահ Գրիգոր Այվազյանը նշեց, որ ԱԺ ընտրությունների նախաշեմին իրենց համայնքից հայրենակցական մի շարք միություններ, հասարակական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել մեկ այս, մեկ այն ուժի պաշտպանությամբ. «Թյուրիմացությունից խուսափելու նպատակով մենք անհրաժեշտ համարեցինք արտահայտել մեր համայնքի դիրքորոշումը:

Մենք ցանկանում ենք ներքաղաքական դաշտում ադրբեջանահայերի խնդիրը չդարձնել շահարկման առարկա, ուստի որոշեցինք առաջիկա խորհրդարանական ընտրություններում դրական չեզոքություն պահպանել բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, քանի որ ՀՀ քաղաքական դաշտի և ոչ մի ուժ լիակատար չի արտահայտում ադրբեջանական թշնամու հանդեպ մեր դիրքորոշումը»:

Գրիգոր Այվազյանի խոսքերով՝ ամբողջ աշխարհում ծագումով ադրբեջանահայերի թիվը մոտ 2 միլիոն է, որոնցից մոտ 1 միլիոնը փախստական է, նրանցից ՀՀ-ում է բնակվում շուրջ 160 հազար մարդ, որը ՀՀ բնակչության ավելի քան 10 տոկոսն է կազմում:

Միության նախագահը ադրբեջանահայերին կոչ արեց ընտրություններին քվեարկել ազատ կամքի և խղճի թելադրանքով. « Որոշ ուժեր նաև մեզ են առաջարկել տեղ զբաղեցնել իրենց նախընտրական ցուցակներում: Մենք համոզված ենք, որ խիղճն և ոգին չեն վաճառվում, և մենք պետք է առաջնորդվենք հայրենիքի վեհ գաղափարներով և նրա շահերով: Պետք է գաղափարախոսությունը կիսեինք, հակառակ դեպքում կդառնայինք իրենց խամաճիկը և կապահովեինք իրենց համար ընտրական զանգված»:

Նրա խոսքերով՝ ադրբեջանահայությունը գտնվում է սոցիալ-տնտեսական շատ ծանր վիճակում: Իրենք բազմիցս դիմել են տարբեր ատյանների, սակայն արձագանքներ չեն եղել. «Արդեն անցել է համարյա 25 տարի, բայց ողբալի վիճակում է ադրբեջանահայը: Հարցը, սակայն, նպատակաուղղված լռության է մատնվել: Ադրբեջանահայության սոցիալ-կենցաղային, քաղաքական, տնտեսական, բնակարանային հարցերի վերաբերյալ որևէ շարժ չի նկատվել և որևէ ուշադրություն չի դարձվել: Ընտրությունների նախաշեմն է, ուստի պետք է գոնե մի բան հիշեին, մի բան խոստանային, բայց այդ մասին ոչ մի տող անգամ չկա նրանց ծրագրերում»:

Վերջում Գրիգոր Այվազյանը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարին. «Դիմում ենք նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին. երբ սպանված հայ զինվորի մասին տարածում եք հերթական հայտարարությունը, իրերը կոչեք իրենց անունով՝ մեր մարտիկները զոհվում են ոչ թե հակառակորդի, այլ թշնամու կողմից արձակված գնդակից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում