Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից

«Մոսկվա» կինոթատրոնի գողության մեջ մեղադրվողներից Վահրամ Քերոբյանը փոխեց պաշտպանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, երեկ ևս հետաձգել է 2010թ.-ի հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալված Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով դատական նիստը:

Վահրամ Քերոբյանը նախորդ նիստին հրաժարվել էր իր նախկին պաշտպան Գիվի Հովհաննիսյանից: Իսկ երեկվա նիստին Քերոբյանի նոր պաշտպանը` Երվանդ Վարոսյանը, հանդես եկավ միջնորդությամբ: Վերջինս դատարանին միջնորդել է ժամանակ տրամադրել իրեն` գործի նյութերին ծանոթանալու:

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ` ՀՀ քր.օր.-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քր.գործը դատաքննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում: Դատավարությունը մինչև ս.թ. հունվարի 11-ը վարում էր դատավոր Արմեն Խաչատրյանը, այժմ գործի վարույթը հանձնվել է դատավոր Մխիթար Պապոյանին:

Ըստ մեղադրանքի` գողացվել է 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի: 32-ամյա Ստեփան Հովակիմյանն ու 28-ամյա Վահրամ Քերոբյանն արդեն 2 տարի է` պահվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, սակայն մինչ օրս որևէ վարույթ չի հարուցվել ձերբակալման առաջին օրերին Ստեփան Հովակիմյանի նկատմամբ խոշտանգումներ իրականացնելու մասին վերջինիս հայտարարությունների վերաբերյալ:

Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործի վարույթի երկարաձգման և իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից Ստեփան Հովակիմյանի նկատմամբ խոշտանգումների իրականացման կասկածանքի առնչությամբ Մարդու իրավունքների միջազգային կազմակերպության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացվելու:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում