Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Միամտություն կլիներ մտածել, որ նախընտրական շրջանում հավասար մրցակցություն կլիներ. ՀԱԿ

Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի միջև հավասար մրցակցություն չկա և միամտություն կլիներ մտածել, որ կլինի: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը:

«ՀԱԿ-ը քաղաքական ճիշտ որոշում կայացրեց՝ պատգամավորության թեկնածուներ առաջադրելով նաև մեծամասնական ընտրակարգով: Թիվ 8 ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրված, մարդիկ մի փոքր վախեցած են, բայց վստահ եմ, որ երբ դուրս գանք բակային հանդիպումների՝ պատկերն ավելի պարզ կդառնա: Միանշանակ է, որ ընտրողները դժգոհ են երկրում առկա իրավիճակից ու իշխանություններից, նրանք ձգտում են օր առաջ հեռանալ Հայաստանից: ՀԱԿ-ի պայքարը չորս տարի եղել է փողոցում, իհարկե՝ ոչ մեր ցանկությամբ, և հիմա էլ մեր առաջնային խնդիրը՝ հասնել իշխանափոխության, չի փոխվել»,- ասաց նա:

Վահագն Խաչատրյանի խոսքով, իշխանությունը պետք է կարողանար զսպել իրեն և նախընտրական շրջանում զերծ մնար վարչական ռեսուրսները գործի դնելու պրակտիկայից: «Բողոքողի տպավորություն չեմ ուզում թողնել, ՀԱԿ-ը պատրաստ է պայքարել նաև այս պայմաններում: Մենք իսկապես ճահճի մեջ ենք, կարիք կա ոչ ավանդական լուծումների: Այդ առումով շատ կարևոր է երիտասարդների դերը, սակայն ԱԺ-ում եղած երիտասարդների որակը գոհացուցիչ չէ»,- նշեց ՀԱԿ անդամը:

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ հեռուստաբանավեճի պատրաստ է իր բոլոր մրցակիցների հետ: «Ես նույն ընտրատարածքից պատգամավոր եմ ընտրվել երկու անգամ: Պարզ եմ ասում, բակային հանդիպումների ժամանակ խոստումներ չեմ տալու, որ ասֆալտ կանեմ և այլն, կարծում եմ, սակայն, իմ խոսքը Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների մոտ ազդեցիկ կլինի»,- ասաց Խաչատրյանը:

Նրա համոզմամբ՝ իշխանությունն ու բիզնեսը համատեղելի չեն, մինչդեռ իշխանության խոստումը՝ տարանջատել այդ երկուսը և իրենց ցուցակներում գործարարներ չներառել, իրականություն չդարձավ նաև այս անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում