Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

«Թուրքիան ունի երեք պատճառ՝ չճանաչելու համար Հայոց ցեղասպանությունը». Today’s Zaman

Թուրքական Today’s Zaman թերթում հրապարակվել է «Հայկական հարցի» վերաբերյալ Դողու Էրգիլի հոդվածը, որում ասվում է, որ Թուրքիան ունի երեք պատճառ՝ չճանաչելու համար Հայոց ցեղասպանությունը:

«ա) Թուրքերը չեն ցանկանում, որպեսզի իրենց ճանաչեն որպես հանցագործների թոռներ (երիտթուրքական կառավարության առաջնորդների, որոնք 1919 թվականին թուրքական ռազմական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվում են մահվան, այդ թվում՝ նաև կայսրության հայ բնակչության զանգվածային ոչնչացման համար): Այն փաստը, որ թուրքական պետությունը կառուցված է այլ ազգերի ոչնչացման ու ձուլման վրա, հիասթափեցնող է:

բ) Սա վերաբերում է իրավաբանական և նյութական փոխհատուցման վերաբերյալ օրինական պահանջներին: Մշակված չէ 1915 թվականի իրադարձությունների իրավաբանական բնութագրությունը: Գոյություն չունի որևէ ճշմարտանման բացատրություն, թե ինչո՞ւ են հայերը վտարվել Անատոլիայից, և ինչո՞ւ ցայժմ նրանց կրած վնասները չեն փոխհատուցվել: Բանն այն է, որ դա կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության ու պատժի (ակտիվների լիկվիդացում, սեփականության ու բիզնեսի կորուստ և այլն):

Ընդհանուր հայեցակարգն ասում է, որ 1915 թվականին կայսրության արևելյան նահանգներում ապրող հայերն աջակցել են ռուսական զորքերին՝ հույս ունենալով, որ նրանք կհանդիսանան երաշխիք հայկական պետության ստեղծման համար: Իսկ թե ինչո՞ւ են հայերը վտարվել ողջ Անատոլիայից և հետագայում չեն վերադարձել, կամ թե ինչո՞ւ է 300,000 հայ երկիրը լքել 1919 թվականից հետո՝ որևէ պարազաբանում չի տրվում այս կապակցությամբ: 1927 թվականին Թուրքիայի առաջին մարդահամարը ցույց է տվել, որ երկրում մնացել է միայն 100,000 հայ:

գ) Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) մուսուլմանների կրած զրկանքներն ու վտարումն իրենց հողերից՝ անկախության համար հայերի մղած պայքարի ժամանակ: Այդ պլանում դեռ պահպանվել է հայերի նկատմամբ տածած վիրավորանքն ու անվստահությունը:

Այդպիսի պարագայում Թուրքիան կարող է առաջ շարժվել հետևյալ երեք ուղիներից մեկով.

ա) Թուրքիան կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Հայաստանը պետք է հետևի նրա օրինակին և անի նույնը: Իրականում կողմերը դժկամությամբ էին գնացել արձանագրությունների ստորագրմանը, քանի որ կարծում էին, թե վերջին պահին հակառակ կողմը հետքայլ կկատարի՝ մերկացնելով մյուս կողմի «պատմական դեմքը»:

բ) Թուրքիայի կառավարությունը կարող է ներողություն խնդրել անցյալում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների համար, որոնց համար նա պատասխանատվություն չի կրում, սակայն այն իրենից ենթադրում է Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների նկատմամբ փոխհատուցման հումանիտար նախաձեռնություններ:

Բռնագաղթված ու սպանված հայերի ժառանգները, որոնք հավակնում են իրենց պապերի ունեցվածքին, կարող են դիմել այդ նպատակով ստեղծված գրասենյակ: Թուրքական դատարանները պատասխանատու կլինեն իրավական ու թափանցիկ սկզբունքների շրջանակներում աշխատելու համար: Դրամական փոխհատուցումներն էլ կիրականացվեն բանկերի միջոցով:

գ) (սա իմ գաղափարն է և հույսը): Թուրքիայի քաղաքացիություն կարող է շնորհվել այն ժառանգներին, որոնք կհայտնեն այդպիսի ցանկություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում