Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Պաշտոնական. Կառավարությունը աշխատում է

ՀՀ կառավարությունը որոշել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2011թ. առաջին եռամսյակում համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել 20,000.0 հազար դրամ։ Նշելով, որ այս ծրագիրը ՀՀ նախագահի նախընտրական կարևոր պարտավորություններից է, վարչապետ Տիգրան Սարգսյանը դրա հաջող իրականացումը պայմանավորել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ ֆինանսների նախարարությունների և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ և արդյունավետ ջանքերով։ Ծրագրի շրջանակում մինչև 2010թ. դեկտեմբերի 28-ը տրվել է 223 վարկ, այս տարի կտրվի ևս 300-ը։ Հատկապես կարևորվում է ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում։
Բացի այդ, ՀՀ կառավարությունը հաստատել է`
– սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, սահմանել ձկնամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջները։ ՀՀ վարչապետը նշել է, որ ձկնարդյունաբերության ոլորտում բավական մեծ ներուժ է ձևավորվել։ 2010թ. էապես աճել է թարմ ձկան արտադրությունը։ Ընթացիկ տարում պետք է ոչ միայն պահպանել աճի միտումը, այլև խթանել ձկնատեսակների արտահանումը, ինչը նույնպես հեռանկարային ոլորտ է,
– ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այժմ ՀՀ նախարարությունների մի մասը ունի ծրագրի իրականացման գրասենյակներ, որոնք գլխավորապես իրականացնում էին Համաշխարհային բանկի ծրագրերը, այժմ նաև` տվյալ նախարարության ծրագրերը։ Մյուսները, այդ թվում քաղաքաշինության նախարարությունը, ԾԻԳ չունեին, դրանք ստեղծման փուլում են։ Այսպիսով, իրականացվում է կարևոր գործառույթ` տարանջատվում են նախարարությունների` իբրև տվյալ ոլորտի քաղաքականությունը մշակողների և ծրագրի իրականացման գրասենյակների իրավասությունները,
– ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2011թ. պետբյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները, սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը, որոնք մնացել են անփոփոխ,
– ՀՀ մուտքի վիզա տրամադրելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը,
– ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման և կազմման չափորոշիչները, որոնց շնորհիվ հնարավորություն կստեղծվի պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգությունը և ապահովել դրա կենսունակությունը։
Գործադիրը սահմանել է երեխայի տարիքը որոշող հանձնաժողովի կազմը և լիազորությունները, երեխայի տարիքը որոշելու դիմումի և եզրակացության ձևերը։ Իրավական ակտի ընդունումը կնպաստի բժշկական կազմակերպությունից դուրս ծնված և գտնված (ընկեցիկ) երեխաների փաստաթղթավորմանը և դրանից բխող գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը, բխում է երեխաների շահերից և ուղղված է դրանց պաշտպանությանը։
Իր նիստում կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ ավելի ամուր հիմքերի վրա են դրվում սովորողների նախազորակոչային պատրաստությունը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Փոփոխելով ավելի վաղ ընդունած իր որոշումներից ևս մեկը, գործադիրը դրանով իսկ շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը համապատասխանեցրել է «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքին և մոտարկել Եվրամիության համանման փաստաթղթերին։
Կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի աշխատակազմի «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ը միացնելու ձևով վերակազմակերպվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Նիստում ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած երկու որոշումներին համապատասխան «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել են Ճապոնիայի կառավարության գործընկերային հիմնադրամի միջոցներով Արարատի մարզում 2010թ. տեղակայված և շահագործման ենթակա հակակարկտային 28 կայանքը, ինչպես նաև ՀՀ 2010թ. պետբյուջեի միջոցների հաշվին Արարատի և Արմավիրի մարզերում տեղակայված և շահագործման ենթակա համապատասխանաբար 8 և 40 հակակարկտային գազագեներատորային կայանքները։
Հաշվի առնելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած «համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլից հիմնական փուլ ներդաշնակ անցնելու համար կայունացման դեպոզիտային հաշվից գումար հատկացնելու առաջարկությունն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և փոփոխելով իր նախկին որոշումը, գործադիրը ծրագրի հետագա ֆինանսավորումն իրականացնելու համար 1 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ կենտրոնական բանկին։
Կառավարությունը որոշել է իր ավելի վաղ ընդունած որոշմամբ «ՀՀ ԿԱ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊԿՀ-ին որպես պետական սեփականություն ամրացված և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Գնիշիկի պոմպակայանի մղման խողովակաշարը հետ վերցնել և նվիրաբերել Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքին` կառուցվող գազամատակարարման խողովակաշարի համար որպես հենասյուներ օգտագործելու նպատակով։ Պոմպակայանը 2000թ. հետո չի շահագործվել, մղման խողովակաշարը նույնպես տեխնիկապես անբավարար վիճակում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում