Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն աշխարհին հայտնի է ոչ միայն իր երաժշտությամբ, այլ նաև իր գեղեցիկ մարմնով: Եվ այդ պատճառով բնավ զարմանալի չէ, որ երգչուհու զուգընկեր Կասպեր Սմարթը նրա նոր տեսահոլովակում չի կարողանում ձեռքերը հեռացնել Լոպեսի մարմնից:
Daily Mail-ը գրում է, որ Ջենիֆեր Լոպեսն այսօր American Idol շոուի ժամանակ իր երկրպագուներին ներկայացրել է իր նոր՝ Dance Again տեսահոլովակը, որում նա հիմնականում պարում է իր զուգընկերոջ հետ:
Շոուի հաղորդավարներից մեկը փորձել է կատակել Լոպեսի հետ` նրան հարցնելով, թե արդյո՞ք երգչուհին հատուկ հարաբերությունների մեջ է պարողներից որևէ մեկի հետ, բայց Լոպեսը չի պատասխանել՝ փոխարենն ասելով, որ տեսահոլովակի նկարահանումները հաճելի են եղել և զվարճալի:























































