Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ի՞նչ հակասություններ էին առաջացել «Ազատ դեմոկրատներ»-ում` «Րաֆֆի+» կամ «Նոր Հայաստա՞ն». մամուլ

«Ի՞նչ հակասություններ էին առաջացել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում, ինչպե՞ս ստացվեց, որ նորաստեղծ այդ կուսակցության հիմնադիրներից ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը չհայտնվեցին «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական համամասնական ցուցակում, ի՞նչ են մտածում Զուրաբյանն ու Գևորգյանը, և ինչու՞ են բոլորն այս ամենի մասին համառորեն լռում»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Ըստ խիստ հավաստի տեղեկությունների` մինչև վերջին պահը «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» միջև բանակցություններ են ընթացել ընտրություններին դաշինքով մասնակցելու ձևաչափի շուրջ:

«Ավելին, ինչպես մեզ հաջողվեց պարզել, անգամ դաշինքի անունն է քննարկվել: Տարբերակները երկուսն են եղել` «Նոր Հայաստան» կամ «Րաֆֆի+»: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները միայն մամուլից են տեղեկացել, որ որոշվել է ընտրություններին մասնակցել «Ժառանգության» ցուցակով:

Այսինքն` որոշումը կայացվել է բոլորովին այլ մակարդակում, և դրա մասին իմացել է ընդամենը մի քանի հոգի: «Ժառանգության» ներկայացուցիչները դեռ մի քանի օր առաջ իմացել են, որ «Ազատ դեմոկրատները» մտնելու են իրենց ցուցակ, բայց «Ազատ դեմոկրատների» վարչության անդամները և հիմնադիր ներկայացուցիչները տեղյակ չեն եղել: Միասնական ցուցակի հրապարակումից հետո «Ազատ դեմոկրատների» վարչության անդամները, ըստ հավաստի տեղեկությունների, բացատրություն են պահանջել կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից: Եղել է մեծ վեճ»:

Ինչպես հայտնում են թերթի աղբյուրները, մասնավորապես Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը շատ կտրուկ են դրել հարցը, որ այդ ձևաչափով ընտրություններին մասնակցել չի կարելի, ավելի լավ է` միայնակ գնալ և արժանապատիվ պարտություն կրել, քան մտնել Րաֆֆու ցուցակ: Բայց երբ հասկացել են, որ որոշումը վերջնական է, ու որևէ բան հնարավոր չէ փոխել, պահանջել են իրենց անունները հանել միասնական ցուցակից` դա համարելով անպատվաբեր:

««Ազատ դեմոկրատների» վարչությունն այժմ, ըստ էության, պարալիզացված է: Արարատ Զուրաբյանը և Գառնիկ Գևորգյանը, թերևս, կլքեն կուսակցությունը, ըստ էության, այլ տարբերակ չկա էլ: Այսինքն, նորաստեղծ այդ կուսակցությունն արդեն լուրջ ճաքեր է տվել»,- ամփոփում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում