Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդերը ցանկություն են հայտնել մասնակցելու կիրակի Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» երկրորդ հանդիպմանը: Այդ նպատակով Սիրիայի «Քրդական ազգային խորհուրդը» դիմել է թուրքական իշխանություններին, սակայն մերժում է ստացել:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին թուրքական մամուլը գրել էր, որ Սիրիայի քրդերը հայտարարել են երկրի տարածքում «Արևմտյան Քրդստանի» հռչակման մասին, որի մայրաքաղաքը լինելու է Աֆրինը: