«Հրապարակ» թերթը գրում է, որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանից և ՕԵԿ-ական էդուարդ Մադաթյանից բացի, ևս 3 թեկնածուի մերժել է Հայաստանում 5 տարի մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել:
Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հրաժարվեց հայտնել այդ երեք անձանց անունները` պատճառաբանելով, որ անհատական տվյալները կարող են հրապարակվել միայն տվյալ անձանց համաձայնությամբ:
Սակայն, թեր տեղեկություններով, այդ երեք անձինք են Վոլոդյա Հովհաննիսյանը` «Այգ» ընկերության սեփականատեր, ՀԱԿ անդամ, որի բիզնեսը ձեռքից խլեցին և 2008-ից հետո սնանկացրին, ՀԱԿ համամասնական ցուցակի 92-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Սահակյանը և Ղավիթ Սեդրակյանը: «Ինչպես տեսնում ենք` օրենքը հիմնականում կիրառվել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ.,- եզրափակում է թերթը: