Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«ԵՄ-ին անդամակցելն ընդամենը թուրքական երազ է». հոլանդացի պատգամավոր

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ հոլանդացի պատգամավոր Բարի Մադլեները, Բրյուսելում խոսելով ԵՄ-Թուրքիա փոխհարաբերություններից, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը պարզապես թուրքական երազ է.

«Վերջերս Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի 68-րդ նիստը: Չնայած դրան՝ Թուրքիան դեռ ԵՄ-ի անդամ չէ: Եթե անցկացվի ևս 100 նմանատիպ նիստ, միևնույն է՝ Թուրքիան նորից չի կարողանալու անդամակցել ԵՄ-ին:

Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ: Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը չի խոսում Թուրքիայի իրողություններից: Թող Բաղըշը բացատրի, թե ինչո՞ւ են Թուրքիայում ծաղրանկարչին ծաղրանկար նկարելու համար ձերբակալում, թե ինչո՞ւ են լրագրողներին ձերբակալում իրենց մտքերի համար, թե ինչո՞ւ են մարդկանց ձերբակալում գրած գրքերի համար: Մինչդեռ Բաղըշը զբաղված է շոու անելով: Միակ իրողությունն այն է, որ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին:

Բացի այդ, Թուրքիան աջակցում է Գազայի հատվածի ահաբեկիչներին: Թուրքիան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ամենամոտ ընկերն է: Իսլամն ու ժողովրդավարությունը չեն կարող համատեղվել: Բոլոր իսլամական երկրները ժողովրդավարական ոլորտում հետամնաց երկրներ են, որևէ զարգացած երկիր չկա:

Այդ երկրներում անհնար է աշխարհիկ ռեժիմ: Քրիստոնեական երկրներում կրոնն անջատված է պետությունից: Իսլամի պարագայում դա այդպես չէ: Այդ տեսանկյունից իսլամական երկրների վերջը շարիաթն է: Թուրքիայի վերջը նույնպես շարիաթական ղեկավարումն է: Սրանից հնարավոր չէ խուսափել ո՛չ հիմա, ո՛չ վաղը»:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին էլ թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Մադլեները հայտարարել էր, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում՝ ընդգծելով, որ պետք է խելագար լինել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը ցանկանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում