Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսն ասել է, որ երկրում կբացվի նոր թանգարան, որը նվիրված կլինի Ֆոլքլենդյան կղզիներում զոհված Արգենտինայի ծովայինների հիշատակին, ովքեր 30 տարի առաջ փորձում էին Բրիտանիայից հետ վերցնել կղզիները:
Associated press-ը գրում է, որ Ֆերնանդեսը հայտարարել է թանգարանի մասին երկուշաբթի օրը` ավելացնելով, որ դրա բացման համար կպահանջվի 20 միլիոն դոլար:
Միևնույն ժամանակ կղզիների վերաբերյալ դիվանագիտական լարվածությունը մեծանում է:
Ֆերնանդեսն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, թանգարանը կբացվի 2013 թվականի օգոստոսին:









































