Sunday, 16 06 2024
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել

Իսրայելի նախագահը չի կասկածում իր երկրի հաղթանակին Իրանի դեմ պատերազմում

Երեկ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ասել է, որ Իսրայելը չի ձգտում պատերազմ սկսել Իրանի դեմ, սակայն պատերազմի դեպքում իր երկիրը հաղթանակ կտոնի: «Իսրայելը տեսել է պատերազմի սարսափները: Նա չի ձգտում դրան: Մենք միշտ նախապատվությունը տալիս ենք խաղաղությանը, սակայն եթե մենք ստիպված լինենք կռվելու, մի կասկածեք, որ մենք կհաղթենք»,- ասել է Պերեսը` ելույթ ունենալով Վաշինգտոնում Ամերիկա-իսրայելական հասարակական հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Նա ասել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն մեկ միասնական նպատակ` թույլ չտալ, որպեսզի Իրանը ստանա միջուկային զենք: Պերեսը հավելել է, որ «Իրանը նպատակ ունի վերահսկելու Մերձավոր Արևելքը, դրանով նա կվերահսկի աշխարհի տնտեսության զգալի մասը. նրան պետք է կանգնեցնել, և նրանք կկանգնեն»:

Նույն կոնֆերանսին ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը նույնպես ելույթի մեծ մասը նվիրել է Իրանի խնդրին: «Մենք բոլորս կնախընտրեինք այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Սակայն Իրանի առաջնորդները չպետք է կասկածեն Միացյալ Նահանգների վճռականությանը, այնպես, ինչպես չպետք է կասկածի տակ դնեն Իսրայելի իրավունքը՝ սեփական անվտանգության ապահովման համար ինքնուրույն որոշումներ կայացնելու վերաբերյալ»,- ասել է Օբաման:

Նա կրկին վերահաստատել է նախկինում արտահայտած իր այն միտքը, որ ԱՄՆ-ը կօգտագործի իր ողջ հզորությունը, եթե դա անհրաժեշտ լինի երկիրը և երկրի շահերը պաշտպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում