Սումգայիթի ողբերգության 24-ամյա տարելիցը նշվել է նաև ԱՄՆ Կոնգրեսում:
Կոնգրեսականներ Ֆ.Վոլֆը, Ջ.Չուն, Գ.Փեթերսը, Հ.Բերմանը, Դ.Սիսիլլին, Ա.Էշուն, Ա.Շիֆը, Ֆ.Փալլոնը, Բ.Շերմանը և ուրիշներ ելույթ են ունեցել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում և հանդես են եկել ընդարձակ հայտարարություններով:
Ներկայացուցիչների պալատում կատարված ելույթները հեռարձակվել են նաև Կոնգրեսի աշխատանքը լուսաբանող համաամերիկյան ընդգրկում ունեցող հանրահայտ C-SPAN հեռուստաալիքով:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, կոնգրեսականներն իրենց ելույթներում ու հայտարարություններում դատապարտել են Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում իրականացված հայկական կոտորածները, Ադրբեջանի աճող ռազմական ծախսերը, հրադադարի խախտումները, սպառազինությունների կուտակումը, ռազմական հռետորաբանությունը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը և այլն: