«ՀԺ»-ն զրուցել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ.
– Պարոն Ալեքսանյան, առաջադրվելո՞ւ եք մեծամասնականով:
– Այո:
– Որտե՞ղ:
– Յոթերորդ ընտրատարածքում:
– Բայց Սերժ Սարգսյանն ասում էր, որ գործարարությունը պետք է տարանջատվի բիզնեսից:
– Ես բիզնեսով չեմ զբաղվում, նախագահն էլ ինչ ասում է, ճիշտ է ասում: Ես իմ պատգամավորական գործունեությամբ եմ զբաղվում, իմ բիզնեսով էլ իմ կինն Է զբաղվում, ինձ Էլ իմ կինն է պահում, նույնիսկ քթիս վիրահատության փողն Է կինս տվել:
– Ինչու՞ է ձեր քիթը վիրահատելու անհրաժեշտություն առաջացել:
– Դե, միջնապատը ծուռ էր:
– Հայաստանու՞մ եք վիրահատել:
– Ոչ, Գերմանիայում:
– Բայց մեր պլաստիկ վիրաբույժները լավագույնն են համարվոմ, ինչո՞ւ եք արտասահմանում արել, այլ ոչ մեզ մոտ:
– Գործեր ունեի այնտեղ, դրա համար միանգամից արեցի, եկա:
– Բա էդ միջնապատը ինչի՞ է ծուռ, հաստատ կռիվ եք արել:
– Չէ:
– Բա ինչո՞ւ չէիք շուտ վիրահատում:
– Էն ժամանակ որ լավ չէի շնչում, մտքերս լավ չէին գալիս, հիմա արդեն լավ օդ է քաշում ուղեղս, նոր, լավ-լավ մտքեր են գալիս:
– Աղասի Արշակյանը հայտարարել է, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու է, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
– Օրենքով թույլ է տրվում` ով ուզի, կարող է առաջադրվել, նայած ով կանցնի:
– Իսկ կարո՞ղ է ԲՀԿ-ն էլ այդտեղ թեկնածու առաջադրի:
– Չգիտեմ ես:
– Իսկ եթե առաջադրի, ինչպե՞ս կվերաբերվեք:
– Շատ նորմալ: Օրենքը հավասար է բոլորի համար:
– Կարո՞ղ է` հաղթեն ձեզ:
– ՉԷ, հաղթելը` չէ:










































