Wednesday, 08 05 2024
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը

Եթե չկա առավելագույնի բանաձևը

Պարզ է, որ Մաշտոցի պուրակի պատմությունը Հայաստանում իշխող համակարգային արատի հետևանք է: Այդօրինակ պատմություններ չեն լինում համակարգերում, որոնք սահմանադրական են, որոնք կառուցված են օրենքի և իրավունքի, հասարակական քվեի վրա: Օրինակ՝ եթե Երևանի քաղաքապետի պաշտոնը լիներ իսկապես ընտրովի, եթե Տարոն Մարգարյանի ճակատագիրը իսկապես կախված լիներ ընտրողի քվեից, ոչ թե, ասենք, Սերժ Սարգսյանի կամ որևէ այլ մեկի կամքից, քմահաճույքից, ապա իրավիճակը այլ կլիներ, և բոլորովին այլ կլիներ քաղաքապետարանի դիրքորոշումը:

Հետևաբար, ստեղծված իրավիճակում հարց է առաջ գալիս՝ ի՞նչ անել համակարգի հետ, որի մետաստազները պարբերաբար այսպես զգալ են տալիս իրենց: Օրինակ՝ Երևանի քաղաքապետի պարագայում, Գագիկ Բեգլարյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, նրան էլ արագ փոխարինեց Տարոն Մարգարյանը, բայց ինչպես տեսնում ենք՝ արդյունք չկա, փոփոխություն չկա, ոճն ու մեթոդիկան նույնն է՝ հնարավորինս արհամարել հասարակությանը, եթե դա պահանջում են կլանային, իշխանական բիզնես շահերը: Այսինքն՝ այստեղ առաջանում է հավի ու ձվի պատմություն հիշեցնող ինչ-որ բան՝ Մաշտոցի պուրակի և լոկալ նման օրինակների դեմ պայքարի մարտավարությամբ է պետք փոխել երկրում համակարգը, թե միայն համակարգը փոխելով է հնարավոր հասնել նաև այդ հարցերի լուծմանը Մաշտոցում, Թեղուտում, Քաջարանում և այլուր:

Ու ակնհայտ է նաև, որ այստեղ առաջանում է որոշակի հակադրություն տեսակետների, կարծիքների և մոտեցումների: Ընդ որում, հակադրություն է առաջանում պայքարող տարբեր թևերի միջև: Մի մասը համարում է, որ անհնար է պայքարել համակարգի մետաստազների դեմ՝ առանց համակարգը կազմաքանդելու, մյուս մասն էլ համարում է, որ համակարգը առավել արդյունավետ կկազմաքանդվի ապաքաղաքական շեշտադրումներով քաղաքացիական նախաձեռնությունների լոկալ պայքարի արդյունքում, քան՝ հրաժարականների մասին գլոբալ կոչերի: Որտեղ է ճշմարտությունը՝ դժվար է ասել, քանի որ տեսականում այն կա երկու կողմում էլ, կամ չկա ընդհանրապես:

Իսկ գուցե ճշմարտությունն այն է, որ պայքարի այդ երկու ուղղությունները պետք է փոխլրացնեն իրար՝ եթե ոչ ուղղակի ձեռք ձեռքի տված, ապա գոնե միմյանց չխանգարելով, պարզապես համամիտ լինելու դեպքում՝ մասնակցելով, իսկ չլինելու դեպքում՝ չխոչընդոտելով մյուսների մասնակցությանը: Դա գոնե կլինի այն նվազագույնը, որ կողմերը կարող են անել միմյանց համար, եթե առավելագույնի բանաձևը դեռևս չի գտնվել, կամ եթե չկա դրա շուրջ քաղաքացիական կոնսենսուս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում