Friday, 17 07 2026
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև

Եթե ԱՄՆ Կոնգրեսը շահագրգռված է…

ԱՄՆ Կոնգրեսի 112-րդ նստաշրջանում նախատեսված է քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: ԱՄՆ Կոնգրեսի 112-րդ նստաշրջանի ժամանակ քննարկման հանված հիմնական թեմաների մեջ կլինեն հետևյալ խնդիրները` Ղարաբաղյան հիմնահարցը, Ադրբեջանի էներգետիկ ոլորտի զարգացման հարցը, Հայաստանի տնտեսական զարգացման հարցը և Վրաստանի վերականգնումը 2008 թ. Ռուսաստանի հետ պատերազմից հետո: Այս մասին հայտարարել է Եվրասիայի հարցերով փորձագետ Ջիմ Նիկոլը` ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված «Հայաստան, Ադրբեջան, Վրաստան. քաղաքական գործընթացները և դրանց ազդեցությունը ԱՄՆ շահերի վրա» զեկույցում: Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիրմիր Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ԱՄՆ Կոնգրեսում էլի են եղել նման քննարկումներ, և սա առաջին դեպքը չէ: ՀԱԿ ներկայացուցիչը տեսակետ հայտնեց, որ ԱՄՆ-ն սկսել է շատ ուշադրություն դարձնել տարածաշրջանին: «Կարծում եմ, որ այդ քննարկումները ևս մեկ վկայությունն են այդ ուշադրության: Կարևոր է, որ այդ քննարկումներին հրավիրվեն համապատասխան փորձագետներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն էլ լրացուցիչ տեղեկատվական նշանակություն կունենա կոնգրեսականների համար»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: «Առաջին լրատվականը» հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ադեկվատ կերպով ներկայանալ այդ քննարկումներին, եթե նկատի ունենանք, որ քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: ՀԱԿ ներկայացուցիչը հիշեցրեց, որ ընդդիմությունն ՀՀ իշխանությունների մասին իր կարծիքը բազմիցս է արտահայտել: Նա միայն նշեց, որ եթե հրավիրվեն քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ` մասնակցելու այդ քննարկումներին, ապա այնտեղ նրանք իրենց տեսակետները կհնչեցնեն: Իսկ այդ հարցում, ըստ Վլադիմիր Կարապետյանի, պետք է շահագրգռված լինեն առաջին հերթին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները և ձգտեն քննարկումներին ներգրավել տվյալ երկրների քաղաքական ողջ սպեկտրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում