Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մաշտոցի պողոտայի լոկալ և գլոբալ խնդիրները

Մաշտոցի պողոտայի այգին ներկայումս վերածվել է Հայաստանի քաղաքացիական ճակատամարտի վայրի: Վերջին շրջանում այդ վայրերը բավական շատ են. մի տեղ քաղաքացիները հաղթում են այդ ճակատամարտում, մեկ այլ տեղ ճակատամարտը չի հաջողվում ավարտել ցանկալի արդյունքով: Բայց այն, որ այդ ճակատամարտը, այդ պայքարն արդեն կա և այն անավարտ է, անվերջ, շարունակական՝ ինքնին արդեն հաղթանակ է, որովհետև այդ ճակատամարտի տարբեր վայրերում քաղաքացիական Հայաստանի հաղթանակների հարաբերակցությունն անշեղորեն աճելու է հօգուտ Հայաստանի ապագայի, հօգուտ նոր Հայաստանի:

Ներկայումս այդ ճակատամարտը տեղի է ունենում Մաշտոցի պողոտայի այգում, ուր, ինչպես հայտնի է, քաղաքապետարանը փորձում է տեղավորել Աբովյան փողոցի մայթերից ապամոնտաժված խանութները: Բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները փորձում են փրկել կանաչ տարածքը հերթական զավթումից, ու իշխանությունն այլևս չունենալով որևէ փաստարկ՝ գործի է դրել ոստիկանությանը և փորձում է ավելի ու ավելի ուժեղացնել ուժային ճնշումը: Սա խորհրդանշական ու հատկանշական երևույթ է՝ այն իմաստով, որ կարծես թե բնորոշում է Հայաստանում առկա գլոբալ վիճակը:

Իշխանությունը փորձում է հանդես գալ, այսպես ասած, քաղաքակիրթ դեմքով, բարեփոխիչ կերպարով, փորձում է զրույցի բռնվել հասարակության հետ, ասել, խոսել, լսել, բայց երբ բանը հասնում է արդեն պրակտիկայի շարունակությանը, ապա իշխանությունը մնում է իր գործելաոճին և հասարակությանը պարզապես ասում՝ ես քեզ տալիս եմ խոսելու հնարավորություն, ես քեզ լսում եմ, քեզ մոտենում եմ, բայց հանկարծ մտքովդ չանցնի, որ որոշումները կայացնելիս ես քո կարծիքով եմ առաջնորդվելու:

Ահա այստեղ է Հայաստանի ներկայիս պահի խնդիրը՝ ով է կայացնում որոշումներն ու ինչը հաշվի առնելով: Ու երբ հասարակությունը փորձում է իրականություն, իրատեսություն, պրակտիկություն հաղորդել իշխանության այդ նոր ոճին, երբ արդեն փորձում է լինել որոշող, իշխանությունն անմիջապես գործի է դնում ոստիկանական ուժը, գործի է դնում ուժային կառույցների ռեսուրսը: Մաշտոցի պողոտայի իրադարձությունները այդ գլոբալ երևույթի լոկալ վկայությունն են, հետևաբար ինչն է այստեղ խնդիրը. Խնդիրն այն է, որ այն, ինչ կատարվում է Մաշտոցի պողոտայում, զուտ բնապահպանների, Երևանի քաղաքաշինական և բնապահպանական խնդիրներով մտահոգ խմբերի և նախաձեռնությունների խնդիրը չէ, դա ընդհանրապես քաղաքացիական գիտակցությամբ ապրող հասարակության խնդիրն է՝ անկախ այդ խնդիրների լոկալ բնույթից:

Դա նաև բանակում տուժած և զոհված զինծառայողների հարազատների խնդիրն է, դա հարստահարվող փոքր ու միջին ձեռնարկատերերի խնդիրն է, տարբեր այլ կամայականություններից տուժած, իրավազուրկ քաղաքացիների խնդիրը, որովհետև լոկալ մի դրվագ է, որ բնորոշում է ընդհանուր իրավիճակը: Եվ այդ գիտակցումը քաղաքացիների մոտ պետք է լինի, պետք է արթնանա, քանի որ միայն դրա շնորհիվ է լինելու լոկալ հաղթանակների դրական հաշվեկշիռն ու քաղաքացիական, իրավական, հզոր ու մրցունակ Հայաստանի գլոբալ հաղթանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում