Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը երեկ ժամանել է Ադրբեջան:
Այսօր նա մի շարք հանդիպումներ կունենա ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ, որոնցում կքննարկի ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցությանն առնչվող խնդիրներ: Ափաթուրայը քննարկելու է նաև այս տարվա մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր:
Փետրվարի 13-ին Ափաթուրայը ժամանելու է Հայաստան: