Saturday, 27 04 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել

Չնայած ներկա իրողություններին` Հայաստանը դատապարտված չէ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական
կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյան, վերջերս հրապարակվեց
«Հայաստանի մրցունակության ազգային զեկույց, 2010»-ը:
Մի քանի ամիս առաջ հրապարակված 2010-2011թթ մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 98-րդ տեղը` մի քանի հորիզոնականով զիջելով իր դիրքը նախորդ տարվա նկատմամբ: Ի՞նչ իրավիճակում է այսօր գտնվում Հայաստանի տնտեսությունը ընդհանուր առմամբ և մասնավորպես` մրցունակության տեսակետից` ըստ Ձեր կենտրոնի կատարած այս վերջին հետազոտության:

Հայաստանի տնտեսությունը շատ զգայուն է արտաքին զարգացումների նկատմամբ: Մեր տնտեսության կարևորագույն խնդիրներից են ցածր և անհավասարաչափ բաշխված աշխատուժի արտադրողականությունը, տնտեսության ոչ բավարար
դիվերսիֆիկացումը և չափից դուրս կենտրոնացումը շինարարության և ցածր արտադրողականությամբ գյուղատնտեսության ճյուղում, բարձր տեխնոլոգիաների ներմուծման նվազումը, ռեսուրսաինտենսիվ արտահանումից մեծացող կախվածությունը, գնաճը, աճող արտաքին հանրային պարտքը: Ընդհանրապես
վերջին ճգնաժամը ցույց տվեց, որ Հայաստանին անհրաժեշտ է ազգային տնտեսական ռազմավարություն և տնտեսական զարգացման նոր մոդել, որը կարող է դիմակայել տարբեր տնտեսական ցնցումների:

Նշեցիք, որ մեր տնտեսությունը աչքի է ընկնում ցածր և ըստ ճյուղերի անհավասարաչափ բաշխված արտադրողականությամբ: Որքանո՞վ է ցածր աշխատանքի արտադրողականությունը Հայաստանում զարգացած երկների համեմատությամբ
և որքանով է ըստ ճյուղերի այն անհավասարաչափ բաշխված:

Այո, Հայաստանն իր աշխատուժի արտադրողականությամբ զգալիորեն զիջում է համադրելի երկրների մեծ մասին: Օրինակ` մինչ Հայաստանի միջին աշխատողը տարեկան կտրվածքով արտադրում է 7.930 ԱՄՆ դոլարին համարժեք ապրանքներ և ծառայություններ, Իսրայելում միջին աշխատողի արտադրանքը
համարժեք է 68.400 ԱՄՆ դոլարին: Այսինքն` միջին հաշվով, Հայաստանում 1 աշխատողը 8.6 անգամ ավելի քիչ արտադրանք է արտադրում, քան Իսրայելում: Սակայն Հայաստանում աշխատուժի արտադրողականությունը անհավասարաչափ է բաշխված նաև տնտեսության տարբեր ճյուղերում: Հայաստանի աշխատուժն ունի արտադրողականության ամենաբարձր մակարդակը շինարարության ոլորտում`զիջելով Իսրայելին ընդամենը 33 տոկոսով, մինչդեռ գյուղատնտեսության արտադրողականությունը կազմում է Իսրայելի նույն ցուցանիշի 11 տոկոսը: Նշեմ, սակայն, որ Հայաստանի շինարարության ոլորտում աշխատողների զգալի մասը գրանցված չէ, այդ պատճառով էլ գրանցված 1 աշխատողին բաժին ընկնող արտադրանքը իրականից մեծ թիվ է կազմում: Ինչ վերաբերում է մյուս ճյուղերին, նշեմ, որ հանրային կառավարման, կրթության և առողջապահության ոլորտներում աշխատանքի արտադրողականությունը կազմում է Իսրայելի համապատասխան ցուցանիշի 12 տոկոսը,
արդյունաբերությունում` 30 տոկոսը, տրանսպորտում ու հեռահաղորդակցությունում` 33 տոկոսը, իսկ ֆինանսական միջնորդության, անշարժ գույքի, վարձակալում և բիզնես ծառայությունների ճյուղում` 56 տոկոսը: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ Հայաստանի աշխատողների մեծ մասը` 62 տոկոսը, զբաղված է ամենացածր արդյունավետություն ունեցող
ճյուղերում` գյուղատնտեսությունում ու կառավարման, կրթության և առողջապահության ճյուղերում, մինչդեռ, օրինակ, ֆինանսների ոլորտում զբաղված է աշխատողների ընդամենը 2 տոկոսը:

 Դուք խոսեցիք նաև բարձր տեխնոլոգիաների ներմուծման
նվազման և ռեսուրսաինտենսիվ արտահանումից մեծացող կածվածության մասին, ինչի վերաբերյալ վիճակագրական տվյալներ կարծես թե չեն հրապարակվում: Ինչ ցուցանիշներ կան այս առումով:

2004 թվականից ի վեր Հայաստանում գրանցվել է բարձր տեխնոլոգիաների ներմուծման կտրուկ աճ, ինչը մասամբ
պայմանավորված է հեռահաղորդակցման ոլորտի ինտենսիվ զարգացմամբ (2004-2007թթ. բարձր տեխնոլոգիաների ներմուծման միջին տարեկան աճը կազմել է 54 տոկոս): Սակայն, այո, սկսած 2008 թվականից բարձր տեխնոլոգիաների ներմուծման ծավալները նվազեցին` պայմանավորված Համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Նվազման այս միտումը շարունակվելու դեպքում կարող
է վտանգել Հայաստանի երկարաժամկետ զարգացումը: Մեծ ծավալներով բարձր տեխնոլոգիաներ և արտադրական միջոցներ ներկրող երկրներում ավելի մեծ է նորարարությունների ներդրման և տնտեսական առաջընթացի հավանականությունը: Ապագայում Հայաստանի կատարողականը կախված
կլինի բարձր տեխնոլոգիաների ներմուծման խթանումից և արտադրության արդիականացումից, ինչպես նաև ավելացված արժեքով ապրանքների և ծառայությունների հետագա արտահանումից: Ընդ որում մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև որոշ ժամանակային լագով,
սակայն գոյություն ունի հաստատուն և ուժեղ կապ բարձր տեխնոլոգիաների ներմուծման և բարձր տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև տնտեսական զարգացման միջև: Նշեմ նաև, որ բարձր տեխնոլոգիաների արտահանման արժեքը կազմում է Հայաստանի արտահանման ողջ ծավալի մոտ
1 տոկոսը: 2009 թվականին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի արտահանման ծավալները նվազել են 30 տոկոսով: Գիտական սարքավորումները կազմում են նշված արտահանման մոտ կեսը:
 Ինչ վերաբերում է Հայաստանի արտահանման ռեսուրսային կախվածության աճին, ապա նշեմ, որ ռեսուրսաինտենսիվ ապրանքների տեսակարար կշիռը արտահանման կառուցվածքում 2007 թվականի 61 տոկոսից 2008 թվականին կազմել է 65 տոկոս, իսկ 2009 թվականին` 73 տոկոս: Սա համեմատվող երկրների շարքում աճի ամենաբարձր ցուցանիշներից է, ինչը ենթադրում է, որ նվազել է Հայաստանի տնտեսության մյուս ճյուղերի մրցունակությունը
համաշխարհային շուկաներում ճգնաժամի ժամանակաշրջանում: Սա նաև վկայում է Հայաստանի արտահանման ճյուղերում բարձր ավելացված արժեքի ստեղծման սահմանափակության մասին, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս:

Դուք նշեցիք, որ այսօր Հայաստանը կանգնած է տնտեսության զարգացման նոր մոդելի ընտրության առջև: Ինպիսի՞ հեռանկարներ կան այս ուղղությամբ:

Զեկույցում ներկայացված
վերլուծությունը հանգում է նրան, որ չնայած ներկա իրողություններին Հայաստանը դատապարտված չէ: Այն ունի բավարար նախադրյալներ ճիշտ ռազմավարական ընտության և հետևողական քայլերի միջոցով հասնել մրցունակության, հետևաբար բարձր բարեկեցության մակարդակի: Ակնհայտ է,
որ կիզակետը պետք է լինի մարդկային կապիտալի զարգացումը: Արդեն իսկ նախանշվում են որոշակի քայլեր տնտեսական քաղաքականության ռազմավարության վերանայման ուղղությամբ, մասնավորապես,
կառավարության օրակարգում են արդյունաբերական և արտահանման խթանման ռազմավարությունների հայեցակարգերը: Այնուամենայնիվ, իրական փոփոխությունները ենթադրում են նաև համապատասխան
ռեսուրսների ներդրում, ջանքերի համադրում միասնական ռազմավարության շրջանակում և հետևողականություն:      

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում