Գիտնականներն ասում են, որ օրական մեկ բաժակ կաթ խմելն օգտակար է ուղեղի աշխատանքի համար:
Ըստ Daily Mail-ի՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր կաթ են խմում, 5 անգամ ավելի հավանական է, որ հաջողությամբ կլրացնեն հիշողությունը ստուգող թեստերը, քան նրանք, ովքեր կաթ չեն խմում:
ԱՄՆ-ի Մեյնի համալսարանի գիտնականները հայտնում են, որ չնայած առավել շատ հետազոտություններ անելու կարիք կա, բայց կաթի չափաբաժնի ավելացումը վնասակար չի լինի առողջության համար:
Կաթը ոչ միայն օգտակար է ոսկորների համար, այլ նաև նպաստում է ուղեղի արագ աշխատանքին: