Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ անկանխատեսելի դեպքերում օրգանիզմն ունի պահեստային տարբերակներ` բարձրացնելու համար իմունիտետը, որը պաշտպանում է օրգանիզմը վարակներից:
Այս մասին հաղորդում է CNews կայքը:
Բնածին իմունիտետը պաշտպանում է օրգանիզմը բակտերիաներից և վարակներից, սակայն դրա ավելցուկը կարող է հանգեցնել բորբոքային պրոցեսների և խրոնիկական հիվանդությունների առաջացման:
Իմունիտետի հիմնական պաշտպանական մեխանիզմի չգործելու դեպքում օրգանիզմը միացնում է պաշտպանական երկրորդ տարբերակը, որի ժամանակ ոսկրածուծն սկսում է արտադրել մեծ քանակությամն իմունային բջիջներ` նեյտրոֆիլներ: Այդ բջիջները շատ արագ ոչնչացնում են մանրէները, որոնք հայտնվել են օրգանիզմում:
Սակայն լրացուցիչ այս մեխանիզմների գործարկման միջոցով վարակների հաղթահարումն ունի իր բացասական հետևանքները: Նեյտրոֆիլների մեծ քանակի առկայությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է մարդու տարբեր օրգանների բորբոքային պրոցեսների, ընդհուպ մահվան:
Այս պահին գիտնականներն ուսումնասիրում են քաղցկեղի դեպքում մարդու օրգանիզմում «պահուստային» այս տարբերակի գործարկման հնարավորությունները, ինչը թույլ կտա հաղթահարել այս հիվանդությունը: