Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Եվրոպացիները փորձում են թուրքերին դուրս մղել Եվրոպայից. Լ. Շիրինյան

Եվրոպացիները փորձում են թուրքերին դուրս մղել Եվրոպայից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը`խոսելով արտաքին քաղաքականության մարտահրավերի շուրջ:

Մասնավորապես անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևի շուրջ ծավալված գործընթացներին` Լ. Շիրինյանն ասաց, որ Ֆրանսիան այս բանաձևի ընդունմամբ փորձում է զսպել թուրքերին՝ հետագայում Եվրոպայից դուրս մղելու նպատակով: Ըստ բանախոսի, Ռուսաստանը Թուրքիայի հետ մերձեցման քայլեր կանի, որտեղ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքը: Լ. Շիրինյանի խոսքով`պետք է երկու սցենար հաշվի առնել`Հայաստանի հաշվին Ռուսաստանը և Թուրքիան կսկսեն միավորվել կամ դա տեղի չի ունենա:

«Մենք պետք է բազմավեկտոր քաղաքականությունն ակտիվացնենք: Սրանք հարցեր են, որոնք մեր առջև են ծառանալու, որոնց պատասխանները պարտավոր ենք ունենալ»,- նշեց քաղաքագետը`հավելելով, որ հայ ժողովրդի շրջանում տրամադրվածություն կա ռուս-թուրքական թշնամության վերաբերյալ: Սակայն, ըստ նրա, Թուրքիան երկու անգամ պատմության ասպարեզից չքանալու առջև է կանգնած եղել և երկու անգամ փրկվել է ռուսական զենքի օգնությամբ: Նրա համոզմամբ` պատմական փաստից պետք ենթադրենք և քննարկենք՝ կկրկնվե՞ն այդ խաղերը, թե՞ ոչ:

Լևոն Շիրինյանը նկատեց, որ Փարիզում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման գործընթաց էր գնում, իսկ Թուրքիայի արտգործնախարարը Ռուսաստանում էր: Լևոն Շիրինյանի կարծիքով` սա մեսիջ է, որը մտածելու տեղիք պետք է տա:

Բանախոսը չի բացառում, որ Թուրքիան քայլեր կձեռնարկի ոչ ի նպաստ Հայաստանի: Լևոն Շիրինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից և Ֆրանսիայում ընդունված օրինագծի գործընթացը սկսի Ռուսաստանում: Ըստ նրա` հնարավորությունը պետք է բաց չթողնել: «Ես կարծում եմ, որ վիճակը նպաստավոր է, և ՌԴ-ն մեր կարիքն ունի: Շատ հարմար պահ է: Այս հարցը պետք է բերել ասպարեզ: Ռուսաստանի հարցում ցանկանում եմ չսխալվենք»,- ասաց քաղաքագետը:

Խոսելով թուրքերի հնարավոր պատասխաններից`նա ասաց, որ եթե լիներ ՀՀ նախագահ, ապա կսկսեր ներգաղթի ծրագիր և բանակը կարգի կբերեր:

Բանախոսը խոսեց նաև գալիք ընտրությունների շուրջ՝ կարևորելով ազատ և արդար ընտրությունների անցկացումը: «ՀՀ նախագահը պետք է երաշխավորի ընտրությունների արդարությունը»,- ասաց Լևոն Շիրինյանը`հավելելով, որ այն պետք է դառնա նոր էլիտայի, նոր սերունդի ճանապարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում