Wednesday, 01 05 2024
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00

Արտակ Նազարյանի դատական նիստերի վայրը փոխելն արդար դատաքննության իրականացումից խուսափելու փորձ է. «Բանակն իրականում»

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը երեկ` հունվարի 18-ին, որոշում է կայացրել դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ, ք. Իջևան:

«Բանակն իրականում» հասարակական նախաձեռնությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դատավորը որոշումը հիմնավորել է`գտնելով, որ արտագնա դատական նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանումը դժվար է իրականացվում, որի հետևանքով դրսևորվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և առաջանում է խոչընդոտ նիստի բնականոն ընթացքին, չհարցաքննված վկաների մեծամասնությունը բնակվում է Տավուշի մարզի վարչական տարածքում, պետք է պահպանել գործի ողջամիտ ժամկետում քննությունը:
«Դատավորի բոլոր հիմնավորումները մտացածին են և և չունեն իրական հիմքեր: Հասարակական կարգի պահպանմանը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու հետ կապված խնդիրները չեն կարող պայմանավորված լինել դատական նիստի անցկացման տեղով կամ վայրով: Նման խնդիրների բացառման միակ երաշխիքը արդար դատաքննության իրականացումն է, որը չի ապահովվում դատավորի կողմից»,- նշված է հասարակական նախաձեռնության հաղորդագրության մեջ:

«Բանակն իրականում»-ը հայտարարում է, որ վկաների, ինչպես նաև դատաքննության մյուս մասնակիցների մեծամասնության համար ավելի մատչելի է հենց Երևանում դատական նիստի անցկացումը, որի հետ կապված մինչ այժմ դատավարության որևէ մասնակցի կողմից բողոքներ կամ հարցադրումներ չեն ներկայացվել ո՛չ դատարանին, ո՛չ էլ հանրությանը:

«Դիտարկելով, մինչ այժմ տեղի ունեցած դատական նիստերի ընթացքը, գտնում ենք, որ դատավոր Սամվել Մարդանյանը իր որոշմամբ փորձում է խորացնել վկաների վրա կիրառվող ճնշումները և հաստատել ինքնասպանության վարկածը հասարակության, ԶԼՄ-երի կողմից դատավարությանը հետևելուն, հասարակական վերահսկողություն իրականացնելուն խոչընդոտելու միջոցով:

Դատական նիստերի վայրը փոխելու վերաբերյալ դատավորի որոշումը գնահատում ենք արդար դատաքննության իրականացումից խուսափելու, քննչական մարմինների կողմից հորինված և դատախազության կողմից հաստատված քրեական գործը դատարանում նոտարական վավերացմանը հասցնելու փորձ, որն ի սկզբանե ձախողված է»,- հայտարարում են նախաձեռնության անդամները` պահանջելով ՀՀ արդարադատության խորհրդից, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից միջոցներ ձեռնարկել, իսկ դատավոր Ս.Մարդանյանից փոխել որոշումը և դատական նիստերը վերսկսել Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում