Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Սևաստոպոլում ձկնորսները բռնել են շնաձկան մի տեսակ, որը բնակվում է Խաղաղ օվկիանոսում: Գիտնականները շնաձկան այս տեսակի մասին շատ քիչ բան գիտեն, քանի որ մինչ օրս հանդիպել է այս տեսակի ընդամենը 50 շնաձուկ: Այն ունի անսովոր տեսք, քթի ծայրը նման է կտուցի:
Գիտնականները Սև ծովում այս շնաձկան հայտնվելը կապում են մարդկային գործունեության հետ: Կասկածներ կան, որ շնաձուկը Սև ծովում հայտնվել է
իր առանձնանավով ծովային զբոսանքի դուրս եկած էկզոտիկայի սիրահար որևէ մեծահարուստի «քմահաճույքով»։