Wednesday, 01 05 2024
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ

Economist. Իլհամ Ալիեւը կիշխանավարի առնվազն մինչեւ 2014 թվականը

Economist հանդեսի վերլուծական բաժինը պատրաստել է զեկույց Ադրբեջանում ստեղծված քաղաքական-տնտեսական իրավիճակի մասին։ Զեկույցը թարգմանաբար ներկայացնում է «Ազատություն» ռ/կ-ն։
Economist-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ նախագահ Իլհամ Ալիեւը շարունակելու է ղեկավարել առնվազն մինչև 2014թ., ինչի համար կա երկու երաշխիք. նախ` Ալիեւի վարչակազմը լիովին հսկում է երկրի քաղաքական ամբողջ համակարգը, բացի այդ` ընդդիմությունն է թույլ։ Այնուամենայնիվ, 2005-2009թթ. տնտեսական բուռն զարգացման համեմատությամբ, այսօր առկա տնտեսական դանդաղումը եւ սոցիալական անհավասարությունը սպառնում են կայունությանը։ Եկամուտների անհավասարությունը կարող է հրահրել զանգվածների զայրույթը, ինչից գուցեեւ կփորձեն օգտվել քաղաքական վերնախավի որոշ դժգոհ տարրեր։ Economist-ի վերլուծաբանների համոզմամբ, չնայած այդ վտանգին` Ալիեւը եւ նրա աջակիցների թիմը կշարունակեն հսկել իրավիճակը եւ դրա համար հարկ եղած դեպքում ուժի կդիմեն։ Ալիեւի առաջնորդած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը անցյալ տարվա մարտին նախաձեռնել է հանրաքվե, որի միջոցով չեղյալ է հայտարարվել նախագահական ժամկետների սահմանափակումը։ Դա Ի.Ալիեւին ընձեռում է մինչեւ կյանքի վերջը նախագահելու օրինական հնարավորություն։ Զեկույցի հեղինակները հանրաքվեի շուտափույթ անցկացումը բացատրում են իշխող վերնախավում Ալիեւին հնարավոր այլընտրանքի ի հայտ գալը նախապես կանխելու ձգտումով։ Թույլ եւ մասնատված ընդդիմությունը տեսանելի ապագայում չի կարող սպառնալ նախագահին։ Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանը աշխարհիկ երկիր է, սակայն Թուրքիայի եւ Իրանի իսլամիստների ազդեցությունը կարող է անհանգստացնել իշխանություններին։ Կրոնական ազատությունների սահմանափակումը եւ արմատական տարրերի դեմ իշխանությունների գործադրած միջոցները, այդ թվում` որոշ մզկիթների փակումը, կարող են դժգոհություն առաջացնել մահմեդականների շրջանում եւ հանգեցնել բողոքների հատկապես այն դեպքում, եթե շարունակվի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումը։ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 7-ին, իսկ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2013թ. հոկտեմբերին։ Economist-ի վերլուծաբանների կարծիքով, «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նոյեմբերյան ընտրությունների արդյունքում պահպանելու է քաղաքական ասպարեզում գերիշխող դիրքը։ Անցյալ տարվա դեկտեմբերին «Ենի Ազերբայջան»-ը մեծ առավելությամբ շահել է տեղական ընտրությունները, որոնք քննադատվել են միջազգային դիտորդների կողմից։ Առաջիկա ընտրություններում ընդդիմությունը` «Մուսավաթ» եւ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները, դաշինք են կազմելու, սակայն դրա քաղաքական գործողությունները չեն կարող արդյունավետ լինել, քանի որ ընդդիմության համար մամուլը մատչելի չէ, չկան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, եւ ուժի մեջ են հանրային միջոցառումներ անցկացնելու սահմանափակումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում