News Georgia-ի փոխանցմամբ, Թբիլիսիի ծայրամասերից մեկում՝ Գլդանիում, տեղի է ունեցել իտալացի հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր Տոտո Կուտունիոյի համերգը։ Դրան ներկա են գտնվել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և հազարավոր թբիլիսցիներ։ Համերգի մուտքն անվճար է եղել։
Համերգի ժամանակ Կուտունիոն կատարել է ինչպես հին հիթեր, այնպես էլ նոր կոմպոզիցիաներ։ Համերգից հետո Սաակաշվիլին լրագրողներին հայտնել է, որ այս տարի Վրաստանի շատ վայրերում կանցկացվեն նմանատիպ համերգներ։
Սաակաշվիլին ընդգծել է, որ նմանատիպ համերգների կազմակերպման համար ծախսված մեծ գումարները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, քանի որ համերգի համար ժամանած զբոսաշրջիկները լցնում են տվյալ քաղաքի հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները։ Զբոսաշրջիկների ծախսած այդ գումարները նպաստում են տեղական բիզնեսի զարգացմանը։
Toto Cutugno in Tbilisi with Saakashvili from NEWSGEORGIATV on Vimeo.
Հիշեցնենք, որ Կուտունիոն 2007 թվականին համերգներ է տվել Թբիլիսիում ու Բաթումում։